ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է ԼՂ բռնի տեղահանված հայերին․ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ ուրախ եմ վերադառնալ Նիկոսիա արտաքին գործերի նախարարի կարգավիճակում։ Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը, բայց այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարը պատիվ ունի մասնակցել և ելույթով հանդես գալ Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։ Հարգելի’ Կոնստանտինոս, շնորհակալություն այս հրավերի համար, և նշեմ, որ հաճույքով մասնակցեցի այդ ձևաչափով բաց և համապարփակ քննարկմանը։ Այս մասին Կիպրոսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով երկկողմ քննարկումներին, Միրզոյանն մի շարք կետեր է ընգծել։

«Նախ, մենք ընդլայնել ենք մեր գործընկերությունն այն մակարդակի, որ մեր մայրաքաղաքներում ռեզիդենտ ​​դիվանագիտական ​​ներկայացուցչությունների առկայությունը պարզապես պարտադիր է: Ուստի ես ուրախ եմ միանալ ձեզ՝ հայտարարելով, որ Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսների ընթացքում փոխադարձաբար դեսպանություններ կբացեն երկու երկրների մայրաքաղաքներում։ Ավելորդ է ասել, որ այն լրացուցիչ կնպաստի մեր գործընկերության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ամրապնդմանը:

Ո՞ր ուղղությամբ և ինչպե՞ս ամրապնդել մեր գործընկերությունը: Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում աճել է: Կարծում եմ, որ դա հենց այն ուղղությունն է, որը մենք կարող ենք և պետք է համատեղ ջանքերով զարգացնենք՝ նոր արդյունքներ նախանշելու և դրական դինամիկայի շարունակությունն ապահովելու համար։

Մյուս կետը վերաբերում է Հայաստան-ԵՄ գործընկերությանը։ Փաստացի, սա իմ առաջին այցն է ԵՄ անդամ երկիր ԵՄ խորհրդի կողմից ընդունված պատմական, մասնավորապես Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումներից հետո: Եվ ես կարծում եմ, որ սա նաև խորհրդանշական է, քանի որ մենք տեղյակ ենք Կիպրոսի աջակցության մասին՝ այս պատմական հանգրվաններին հասնելու ճանապարհին:

Այսպիսով, ես ցանկանում եմ օգտվել այս առիթից և շնորհակալություն եմ հայտնել Ձեզ, հարգելի՛ նախարար, ինչպես նաև ԵՄ և անդամ երկրների մյուս գործընկերներին՝ մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու միջոցով, որոնք, իհարկե, մենք հանձնառու ենք շարունակել։ ԵՄ խորհրդի ընդունած երկու որոշումներն էլ ավելի կմոտեցնեն Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին ԵՄ-ին ու հակառակը, և նաև կնպաստեն Հայաստանի դիմակայունությանը և, հետևաբար, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Զուգահեռաբար, մինչ մենք աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ընդլայնված օրակարգի հեռանկարների շուրջ, մենք քննարկում ենա օրակարգային այլ նոր հարցեր:

Եվ վերջապես. մենք այսօր քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները և մեր երկրների շուրջ ընդհանուր իրավիճակը։ Ակնհայտ է, որ մեր գործընկերությունը, բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել՝ պայմանավորված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությամբ։ Մենք սերտորեն համագործակցել ենք և շարունակելու ենք այդպես համագործակցել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խնդիրներ, այդ թվում՝ հումանիտար բնույթի, որոնց մեր ժողովուրդները բախվել են հակամարտությունների և դժվարությունների հետևանքով: Մենք բարձր ենք գնահատում այն ​​օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular