ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։ 

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր տնտեսական աճերը պայմանավորված էին ժամանակավոր գործոններով (ՌԴ-ից մարդկանց և կապիտալի ներհոսքի կտրուկ աճ, արտահանման և վերաարտահանման պահանջարկի աճ և այլն), որոնց դերն արագորեն կրճատվում է վերջին ամիսներին՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղմանը: Այս միտումն ակնկալվում է նաև գալիք ամիսներին:

Հիմնականում ոսկերչական գործունեության՝ ոսկու վերաարտահանման կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, եթե արտահանման և ներմուծման ծավալներից նվազեցնենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի (ըստ էության՝ ոսկու վերաարտահանման մասը) ծավալները, ապա կստացվի, որ արտահանման ծավալը նվազել է 15.6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 10.0%-ով: Սա բավական մտահոգիչ է, քանի որ մի կողմից՝ մատնանշում է ՀՀ արտահանման պոտենցիալի կորստի, մյուս կողմից՝ ներքին պահանջարկի նվազման մասին:

Պետական բյուջեի ցուցանիշները թերակատարվել են: Հարկային եկամուտներն էականորեն թերակատարվել են բյուջեով սահմանված պլանի նկատմամբ՝ բյուջեով հաստատված 1,304.2 մլրդ դրամի փոխարեն փաստացի կազմելով 1,187.6 մլրդ դրամ՝ 116.6 մլրդ դրամով պակաս: Բյուջեի ծախսերը ևս թերակատարվել են՝ շուրջ 130.0 մլրդ դրամով: Հատկանշական է, որ թերակատարումն արձանագրվել է ընթացիկ ծախսերի գծով, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 5.1 մլրդ դրամով: Վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտում մեծ ծավալով ծախսերի իրականացմամբ:

Վարկերի աճը շարունակում է մեծամասամբ պայմանավորված լինել սպառողական և հիփոթեքային վարկերի աճերով: 2024թ. սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ հունիսին հասնելով 29.5%-ի: Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկերի աճը նույնպես բավական բարձր է՝ 22.5%: Այս աճերը մտահոգիչ են, քանի որ, փաստորեն, տնային տնտեսությունների պարտավորությունները (վարկերը) աճում են նրանց եկամուտներից (աշխատավարձ, դրամական փոխանցումներ և այլն) էականորեն ավելի բարձր տեմպով: 

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular