ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոր պատերազմը միանգամայն հնարավոր է. առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը»․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Fitch» միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը հաստատել է «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով: Նշենք, որ «Fitch»-ի սանդղակում «BB-»–ը 24-ից 13-րդ տեղում է (որտեղ 24-րդը ամենավատն է): Առաջին տասնյակը նշանակում է բարձր ներդրումային որակի արժեթղթեր:

Գործակալությունը պահպանել է մեր երկրի վարկանիշը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և պետական կառավարման արդյունավետության գնահատականները մնում են համադրելի երկրների մակարդակում։ Այլ կերպ ասած, արևմտյան գործակալությունը միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանում։ Սա նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի Արևմուտքի համար, հատկապես, որ միտք են դրել հեռացնել Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից, իսկ դրա համար ֆինանսական լուրջ ներդրումներ են հարկավոր։

Միևնույն ժամանակ փաստում են, որ Հայաստանի տնտեսական աճը նախկինի պես պահպանվում է Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղից ինտենսիվ ներքին միգրացիայի հաշվին, նաև նշում, թե անգամ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսական կապերը չեն փոխվում։ «Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը շատ մեծ է», - նշված է զեկույցում:

Զեկույցը, սակայն, ընդգծում է նաև լուրջ խնդիրներ, նշում, որ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիան, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներին՝ «Fitch»-ը կողմերի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում: «Մեր նախնական կանխատեսմամբ՝ հակամարտության սրում չի լինի, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի տարածքում, և ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ», - ասված է զեկույցում: Միաժամանակ, գործակալությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը համարում է բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող պահանջները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ միջանցքը և Սահմանադրության փոփոխությունը: Այս հարցերի համաձայնեցմանը, «Fitch»-ի գնահատմամբ, քաղաքականապես դժվար կլինի հասնել:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն, ընդհակառակը, կարծում է, որ նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ Նրա խոսքով, առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ «Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրն օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք։ Ընդհանուր առմամբ, տեղի կունենա իրաքյան կամ լիբիական սցենարի կրկնություն։ Դրա համար էլ Հայաստանն ինչ-որ առումով բուֆեր է և նույնիսկ Ադրբեջանի գոյության երաշխավոր»,- նշել է Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, այն, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի նման պահվածքի պարագայում, կասկած չի հարուցում։ «Եթե Ադրբեջանը, մոդելավորի իրավիճակը, նրան կհաջողվի գրավել Հայաստանը, ստեղծել, ինչպես իրենք են ասում, Արևմտյան Ադրբեջան։ Նրանք դուրս կգան Թուրքիայի հետ սահման։ Այդ պահից կարելի է համարել, որ Ադրբեջանի համար հաշվիչը միացված է։ Բաքվի ռեսուրսները, որ նրանք ունեն, էլ չեն թողնի իրենց»,- կանխատեսել էր պաշտպանության նախկին նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular