ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է կանգնած Հայաստանի և Իրանի դեմ կեղծիքի թիկունքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է.

Հայ-իրանական ռազմատեխնիկական համագործակցության մասին կեղծ տեղեկությունը բավական լուրջ աղմուկ է բարձրացրել։ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր Իրանից սպառազինություն գնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին հրապարակմանը՝ այն հորինված անվանելով։ «Մտացածին և հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասել էր ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Հայաստանի և Իրանի միջև 500 մլն դոլարի գաղտնի զենքի գործարքի մասին տեղեկությունը, հրապարակումն անվանել «տարածաշրջանի երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունները» վնասելու փորձ: Նրա խոսքով՝ նման հաղորդագրություններ տարածում են անվստահելի լրատվամիջոցները, որոնք դարձել են Իրանի մասին կեղծ լուրերի և կանխակալ վերլուծությունների աղբյուր:

Կեղծիքը տարածել էր «Iran International» պարբերականը, գրելով, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Բաց աղբյուրների տվյալներով, Իրանի իշխանություններին ընդդիմադիր այդ պարբերականը տեղակայված է Լոնդոնում, բայց պատկանում է Սաուդյան Արաբիայի հետ կապված Volant Media UK Ltd ընկերությանը։

Ո՞վ կարող է կանգնած լինել ապատեղեկատվության թիկունքում։ Սաուդյան Արաբիայի շահագրգռությունը կարելի է հերքել միանգամից։ Հարավային Կովկասում Սաուդյան Արաբիան և Իրանը հատվող շահեր չունեն, ավելին, վերջին շրջանում երկու երկրները մերձեցման կուրս են ընտրել։

Մեծ հավանականությամբ, կեղծիքի ետևում բրիտանական հատուկ ծառայություններն են, որոնք մի քանի նպատակներ են հետապնդում՝ խափանել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը, ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, խափանել «Հյուսիս-Հարավ» լոգիստիկ նախագիծը։ Եվ այդ առումով, ՀՀ-Իրան ռազմատեխնիկական գործակցության մասին կեղծիք տարածելը կարող է լինել բրիտանական բազմաքայլ կոմբինացիայի մեկ օղակը։

Չի բացառվում, որ նման կեղծիքի տարածման սկզբնաղբյուրը լինի ՀՀ գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչախումբն Արևմուտքում բավական ազդեցիկ լոբբիստական աջակցություն ունի, որն էլ աշխատում է ՀՀ-ՆԱՏՕ մերձեցման ուղղությամբ։ Իսկ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացումն ամենևին էլ դուր չի գալիս Թեհրանին։ Նաև, նման հրապարակումներով կարող են փորձել Արևմուտքին հարկադրել ավելի ակտիվ զինել ՀՀ իշխանություններին։

Փաշինյանական վարչախումբն արդեն մեկ անգամ շանտաժով հասավ պաշտպանական ոլորտում համագործակցություն կնքելուն, Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելուն։ Այժմ էլ, ըստ ամենայնի, Իրանի հետ գործակցության մասին արտահոսքով մղում են Արևմուտքին՝ արագացնել Հայաստանի հետ մերձեցման ընթացքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular