ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրը ծանր հոգեբանական վիճակում է, մեր ամբողջ ընտանիքը շատ էր սպասում այդ երեխաներին. հնգյակի տատիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի հորական տատիկը՝ տիկին Արմինեն, Armday.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, տղայինը՝ ծայրահեղ ծանր:

«Տղաս նոր է եղել Մուրացանում, ասացին, որ երեխայի ստամոքսը շատ քիչ մաքրվել է, բայց էլի մնում է ծայրահեղ ծանր»,- ասաց նա:

Անդրադառնալով բժիշկների վերաբերմունքին, տիկին Արմինեն ասաց, որ ինքն անձամբ չի եղել հիվանդանոցներում, քանի որ տղան է այդ հարցերով զբաղվել. «Գիտեք ուղղակի ցավը որն է, որ ամեն անգամ հենց տղաս գնում է իր տղա երեխայի համար, իսկ իրեն ասում են՝ աղջիկը մահացել է, սպասի երկրորդին: Այդքան էլ սիրուն չէ, որ հենց երեխայի դեմքին այդպես ասում են: Նա երկուսին կորցրել է ու երրորդի դեպքում ասում են սպասիր… չգիտեմ, ես ոչնչից տեղյակ չեմ»:

Անդրադառնալով տեղեկություններին, թե արդյոք դրսից մասնագետներ են հրավիրել, նա ասաց. «Չգիտեմ, մեզ կոնկրետ ոչինչ չեն ասել, բայց որ լիներ, երևի բոլորն էլ կիմանային»:

Իսկ ահա դրսից մասնագետներ հրավիրելու կարիք լինելու մասին հարցին, հնգյակի տատիկը հուզված արձագանքեց. «Երևի էլի: Ինձ թվում է՝ կլինի, ախր որ նայում ենք, կայքերում կարդում ենք ու տեսնում ենք, թե ինչ երեխաներ են այսօր ապրում, բայց ինչն է պատճառը, որ մեր երեխան՝ մեծ քաշով աղջիկը՝ 860 գրամ ունեցող երեխան այդպես եղավ, չգիտենք: Լավ, մտածում ենք, 600 գրամը միգուցե ինչ որ տեղ… բայց մեծը… չգիտեմ, Աստված գիտի, չեմ կարող ոչինչ ասել: Ուղղակի մեր ամբողջ ընտանիքը շատ էր սպասում այդ երեխաններին»:

Անդրադառնալով որդու՝ Վարդանի վրդովմունքին, մայրը նշեց, որ իրենք ոչ մի տեղեկություն չեն իմացել. «Մենք կայքերից ենք իմացել: Երեկ՝ մինչև ժամը երկուսն այնքան ուրախ ենք եղել, բայց երկուսից հետո, որ տեսանք կայքերում… անգամ չենք էլ ուզում մտնենք այդ կայքեր, քանի որ մտել ենք ու իմացել, որ մեր երկրորդ երեխան էլ է մահացել: Մենք ոչ մեկից տեղեկություն չենք իմանում: Մենակ իմանում ենք կայքերից»:

Նա  նաև ընդգծեց, որ երեխաների մայրը ծանր հոգեբանական վիճակում է և ամեն կերպ փորձում են նրան հանգստացնել:

«Անընդհատ ասում ենք՝ մտածիր մյուսների մասին: Ինքը դեռ կաթ էլ չունի, իսկ երեխաներին կաթ է պետք: Ասում ենք՝ մտածիր մյուսների մասին, որ գոնե կաթդ նորմալ լինի, ինչքան կարողանում ենք, հանգստացնում ենք: Այս պահին շատ ավելի ծանր է հայրը: Հուսանք, որ գոնե սա վերջինը կլինի և արդեն երեքով տուն կգան: Երեք երեխաների հետ տուն կգանք»,- ասաց հնգյակի տատիկը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և մեկ տղա: Երեխաները ծնվել են կեսարյան հատմամբ՝ հղիության 28-րդ շաբաթում:  Նշենք, որ օրեր անց հնգյակից երկու աղջիկները մահացել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular