ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թաշկինակ  

ՖՈՏՈ

Թաշկինակի  պատմությունը սկսվել է հին ժամանակներից, և հավանաբար առաջին անգամ հին հռոմեացիներն են սկսել դրանք օգտագործել: Այն ժամանակ այն կոչվում էր օրարիում և իրենից ներկայացնում էր սովորական գործվածքի կտոր: Այն կապում էին ձեռքին, պարանոցին կամ ուսին: Օրարիումը նախատեսված էր սննդի մնացորդներից դեմքն ու ձեռքերը մաքրելու համար: Բացի դա կան թաշկինակի առաջացման մի քանի այլ վարկածներ: Օրինակ կովկասյան ժողովուրդները (վրացիներ, հայեր) համարվում են պարային ժողովուրդը, և շատ պարերի ժամանակ կանայք իրենց ձեռքին ունենում են կարմիր թաշկինակներ, իսկ տղամարդիկ գլխներին կարմիր կամ ծիրանագույն օղագոտի։

Սակայն այդ երկրներում կանայք որպես ձեռքերի և դեմքի մաքրման միջոց օգտագործել են գոգնոցը, որը նրանց հագուստը զերծ է պահել կեղտոտվելուց և արևի տակ խամրելուց։ Իսկ ահա սլավոնական կանայք գլխի շալն օգտագործել որպես դեմքը մաքրելու միջոց, ընդ որում այդ շալերը եղել են ներկայիս  թաշկինակների չափսերի։ Արաբական երկրներում մինչ օրս էլ օգտագործվում է չադրան, և նախքան այն հագնելը կանայք  դեմքի շուրջը մինչ աչքերը կախում են թաշկինակի չափսերի մի կտոր, որը փակում է նրանց շուրթերը։ Վերածննդի ժամանակաշրջանում թաշկինակ կրելը նորաձև է դարձել, և թաշկինակը դարձել է հանդերձանքի անփոխարինելի տարր:

Իտալացիները եղել են առաջինները, որոնք սկսել են կրել այդ հագուստի տարրը, իսկ հետո դա սկսել են անել գերմանացիները, ֆրանսիացիները, իսպանացիները և եվրոպական երկրների այլ բնակիչները: Այդ ժամանակ թաշկինակը կարվում էր թանկարժեք կտորներից և զարդակարվում ժանյակներով ու ասեղնագործություններով, ընդ որում այն հիգիենիկ նպատակներով չէր օգտագործվում: Մեծ տարածում են ունեցել բատիստե թաշկինակները, որոնք որպես կանոն պահվել են գոտու կամ ձեռնոցի տակ: Ընդ որում այդ ժամանակներում պատրաստվել են տարբեր ձևերի թաշկինակներ՝ եռանկյունաձև, կլոր, քառակուսի և այլն:

Միայն Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետայի օրոք է ընդունվել այն, որ թաշկինակը պետք է լինի քառակուսի: 18-րդ դարում  առևտրականների և ազնվականների շրջանում շատ նորաձև է դարձել ծխախոտ հոտոտելը՝ բռնոթին: Դա հանգեցրել է նրան, որ թաշկինակը սկսել են օգտագործել նաև հիգիենիկ նպատակներով, այլ ոչ թե պարզապես որպես հագուստի ձևավորում: Այդ ժամանակվանից սկսած սկսել են արտադրել երկու տեսակի թաշկինակներ՝ առաջին տեսակը որպես հագուստի տարր, իսկ երկրորդ տեսակը հիգիենիկ նպատակների համար նախատեսված:

Ռուսաստանում թաշկինակների օգտագործման և տեսքի վերաբերյալ հավաստի տվյալներ առկա չեն, սակայն հայտնի է, որ դրանք սկզբից կոչվել են «թևքեր» (հավանաբար այն պատճառով, որ հնում մարդիկ քիթը շորի թևքով են մաքրել): Ռուսաստանյան թանգարաններում պահպանված ամենահին թաշկինակները վերաբերվում են  16-րդ դարին:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular