ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք հայկական Արարատը հարաբերական բարձրությամբ ամենաբարձրն է աշխարհում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, որ լեռ հասկացությունը երկու հիմնական իմաստ ունի: Առաջին նշանակությունն է «կտրուկ և տեղային բարձրություն բոլոր կողմերից սահմանափակված տեղագրական մակերեսի հստակ սահմանված կտրվածքով, որը կոչվում է ստորոտ»։ Իսկ երկրորդ նշանակությունը լեռնային համակարգում գագաթն է, գրում է naked-science.ru-ն։

Սովորաբար ամենաբարձր լեռների մասին խոսելիս նկատի ունեն երկրորդ սահմանումը և ծովի մակարդակից դրանց բացարձակ բարձրությունը։ Դրա հիման վրա որոշվում են Երկրի ամենաբարձր գագաթները՝ Ասիայում Էվերեստը (կամ Ջոմոլունգմա 8848 մ), Եվրոպայում Էլբրուսը (5642 մ), Ավստրալիայում և Օվկիանիայում Ջայան (5029 մ), Հյուսիսային Ամերիկայում ՄաքՔինլին (6194 մ), Հարավային Ամերիկայում Անկուման (7010 մ), Անտարկտիդայում Վինսոնը (5140 մ)։

Սա (որոշ չափով) պայմանական է, քանի որ Երկրի տեղագրությունը ներառում է լիթոսֆերայի ամբողջ մակերեսը, որը գտնվում է ինչպես ծովի մակարդակից վերև, այնպես էլ ներքև: Հետևաբար, առաջին սահմանումն ավելի ճիշտ է: Խիստ ասած, ցանկացած լեռ հարաբերական հասկացություն է, և նրա հարաբերական բարձրությունը չափվում է հիմքից (ստորոտից) մինչև գագաթ:

Կարևոր չէ, թե որտեղ է գտնվում լեռը՝ ցամաքում, օվկիանոսի և ցամաքի սահմանին, կղզու տեսքով է բարձրանում օվկիանոսից վեր, կամ ամբողջովին սուզված է ծովի ջրի տակ: Կարևորն այն է, թե որքանով է այն բարձրանում իր ստորոտից: Եվ այդ չափանիշի համաձայն Երկրի ամենաբարձր լեռների ցուցակը բոլորովին այլ է՝ Էվերեստը բարձրանում է իր ստորոտից մոտ 3500 մ, Էլբրուսը 2400-1800 մ, ՄակՔինլի լեռը 5200-5800 մ, Անկումա լեռը ընդհանուր առմամբ 2000 մ: Եվ այդ ցուցակում Արարատ լեռը (բացարձակ բարձրությունը 5165 մ, հարաբերական բարձրությունը ≈4300 մ) զբաղեցնում է երկրորդ տեղը ՄակՔինլիից հետո:

Այնուամենայնիվ, ճիշտ չի լինի դա այդպես ուղղակիորեն գնահատել երկու պատճառով: Մի կողմից, քանի որ լեռների բացարձակ և հարաբերական բարձրությունները զգալիորեն տարբերվում են և չունեն ուղղակի կախվածություն, ստացվում է, որ Արարատի պոտենցիալ «մրցակիցների» ցանկը զգալիորեն ավելի լայն է, քան ամենաբարձր գագաթներինը։

Մյուս կողմից, եթե մենք հավատարիմ մնանք «օրենքի տառին» «լեռ» հասկացությունը սահմանելիս, ապա համեմատությունը ճիշտ չէ, քանի որ ՄակՔինլի լեռը, որը Ալյասկայի լեռնաշղթայի մի մասն է, միայն հյուսիսային լանջին ունի հստակ ստորոտ, որը համընկնում է լեռնաշղթայի ստորոտին, իսկ Արարատ լեռը բոլոր կողմերից է մեկուսացված շրջակա լեռներից և իրականում «լեռ» է։

Նման խոշոր մեկուսացված լեռներն առավել հաճախ ակտիվ կամ հանգած հրաբուխներ են: Ցամաքում Արարատի ամենամոտ մրցակիցներն են Օրիզաբա հրաբուխը՝ 5636 մ բացարձակ բարձրությամբ և 4922 մ հարաբերական բարձրությամբ, Կիլիմանջարոն (5892մ և 4200 մ), Օջոս դել Սալադոն ( 6893 մ և 3700 մ), իտալական Էտնան (3295 մ և ≈3200 մ): Եթե հաշվի առնենք Երկրի ողջ մակերեսը, ներառյալ օվկիանոսի հատակը, ապա Անտարկտիդայի ամենամեծ հրաբուխներից Էրեբուսն է մրցում  Արարատի հետ բարձրանալով ծովի մակարդակից 3794 մ, իսկ հիմքը ընկղմված է ջրում 800-850 մ, որը ընդհանուր գումարով կազմում է մինչև 4500-4600 մ հարաբերական բարձրություն:

Բայց Հավայան խմբի հրաբուխները բացարձակ գերազանցություն ունեն, Մաունա Կեան Հավայան կղզում բարձրանում է ծովի մակարդակից 4205 մ, իսկ օվկիանոսի հատակից մոտ 10 կմ, և Մաունա Լոան (4169 մ և ≈9 կմ) և բարձրությամբ Արարատին գերազանցում են 2-2,5 անգամ։

Դե, իսկ եթե հաշվի առնենք մեզ հայտնի բոլոր լեռները, ներառյալ Արեգակնային համակարգի մոտակա մոլորակները, ապա ամենաբարձր լեռը Մարսի վրա գտնվող Օլիմպոս հրաբուխն է, որի բարձրությունը գագաթից մինչև ստորոտը մոտ 26 կմ է, և որը 6 անգամ բարձր է Արարատից։

Այսպիսով, Արարատ լեռը զբաղեցնում է միանգամայն արժանի տեղ որպես Եվրասիայի սահմաններում ամենաբարձր հարաբերական բարձրություն ունեցող լեռը, ցամաքում նման լեռների  լավագույն հնգյակում է և մոլորակի մեզ հայտնի լավագույն տասնյակի մեջ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular