ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակարիի անցակետից ադրբեջանցիները առևանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ ժամանող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին․ պատմության այս օրը (29 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վագրերի համաշխարհային օր, Թաիլանդ՝ Թայերենի օր, Ռումինիա՝ Ազգային օրհներգի օր, Մոլդովա՝ Սահմանադրության օր, Նորվեգիա՝ Սուրբ Օլաֆի մեծարման օր, Ռումինիա՝ Ազգային հիմնի օր, Ուկրաինա՝ Հատուկ գործողության ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1817– ծնվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

1845 – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացել է Արարատի գագաթը:

1916 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Ալիս Սափրիչը։

1928– ծնվել է նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

1929– ծնվել է երգահան Ավետ Տերտերյանը:

1991- հայ աշխարհազորայիններն Ադրբեջանի Գերանբոյի շրջանի էրքեջ գյուղում գրոհել են ՕՄՈՆ-ի վրա, որի արդյունքում սպանվել է 7 ՕՄՈՆ-ական իսկ 10-ը վիրավորվել են։ Ընդհարում է տեղի ունեցել նաև Ղարաբաղի Հադրութի շրջանի Ցանձոր գյուղ վերաբնակեցված ադրբեջանցիների և տեղացիների միջև։

2009- հորդառատ անձրևի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Սպիտակ-Նալբանդ հատվածում թունելից պոկված ժայռաբեկորները ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա, որը տապալվել է երկաթգծի վրա և բախվել մարդատար Բաթումի-Երևան գնացքի էլեկտրաքարշի դիմային հատվածին: Զոհեր և վիրավորներ չեն եղել:

2016- Սարի թաղում և Խորենացի փողոցում, ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ է գործադրել ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով, եղել են վիրավորներ և բերման ենթարկվածներ:

2019- Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատախազության միջնորդությունը և ժամանակավորապես կասեցրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, որը  Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորն է։ Մեկ այլ քրեական գործով նրա աշխատասենյակը խուզարկել են, ապա կնքել։

2022- «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում իրականացրել է համապետական հանրահավաք և երթ։

2023- Հակարիի անցակետից ադրբեջանցիները առևանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ ժամանող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1644 –վախճանվել է Հռոմի Պապ Ուրբանոս 8-րդը։

1702 —Մեծ Հյուսիսային պատերազմի ժամանակ ռուսական և շվեդական բանակների միջև տեղի է ունեցել Գումմելսգոֆի ճակատամարտը։

1722 —սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ։

1836 —Փարիզի Աստղի հրապարակում բացվել է Հաղթանակի կամարը։

 1851 - Անիբալե դե Գասպարիսը հայտնաբերել է  Էվնոմիա աստերոիդը։

1856 –վախճանվել է  գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը։

1858 - Ճապոնիան արտասահմանցիների համար բացել է Տոկիոն և Օսական, վերջ տալով մեկուսացման քաղաքականությանը։

1883 –ծնվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

1890 –վախճանվել է հոլլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը։

1907– Մեծ Բրիտանիայի բանակի գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծել է առաջին սկաուտական կազմակերպությունը:

1921 - Ադոլֆ Հիտլերը դարձել է Գերմանական Ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ։

1927–ծնվել է հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ Հարի Մուլիշը:

1952 —տեղի է ունեցել ռեակտիվ ինքնաթիռի առաջին անկանգառ թռիչքը Խաղաղ օվկիանոսի վրայով։

1957- հիմնադրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

1958– ստեղծվել է ՆԱՍՍԱ-ն, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:

1973 - Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվել է միապետական կարգը և երկիրը դարձել է հանրապետություն։

1979 - Արգենտինան և Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։

1981– տեղի է ունեցել Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը Լոնդոնում:

1983– վախճանվել է իսպանացի նշանավոր ռեժիսոր, կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Լուիս Բունյուելը:

2005- աստղագետները հայտնել են Էրիս գաճաճ մոլորակը հայտնաբերելու մասին։

2015 — Microsoft-ը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգը՝ Windows 10-ը։

2023 —Նիգերիայում ռազմական հեղաշրջմամբ սկսվել է նիգերական ճգնաժամը, ֆրանսիան փակել է դեսպանատունը Նիգերում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular