«Ֆազի» սպանության գործով «Չաղ Ռուստամին» ձերբակալել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով: Այդ մասին MediaHub.am-ին հայտնում են ՆԳՆ-ից
Մեր տեղեկություններով` քաղաքացիներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Չաղ Ռուստամն» է, որի անունը կապվում է քրեական աշխարհում հայտնի «Ֆազի» սպանության հետ:
MediaHub.am-ի տեղեկություններով` սպանության մեջ կասկածվող մի քանի քաղաքացի էլ ՌԴ-ում են այս պահին:
Դեպքի մանրամասները՝ առաջիկայում: