ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության համակարգից պաշտոնյա է ԱԱԾ-ն բերման ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի «Հանրապետական շտապ օգնության ծառ» ՖԲԸ նորանշանակ ղեկավար Սահակ Հակոբյանն է ժամ առաջ բերման ենթարկվել ԱԱԾ կողմից։ Այսօր կեսօրին մոտ ԱԱԾ դիմակավորված անձիք եւ ՔԿ աշխատակիցները ներխուժել են նրա բնակարան, խուզարկություններից հետո բերման են ենթարկել պաշտոնյային։

Լուրեր.com-ին փոխանցած տվյալների համաձայն` սույն պաշտոնյան ձերբակալվել է ու քննության կառնվի նրան կալանքի տանելու միջնորդություն, կասկածվում է փաստաթղթերի կեղծման մեջ ։

Նշենք` Սահակ Հակոբյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորյալներից մեկն է համարվում համակարգում եւ առաջիկայում, ըստ աղբյուրի, պլանավորվում էր նրան դարձնել ողջ հեգեմոն կառույցի ղեկավար, որն առայժմ ձեւավորման փուլում է, խոսքը հանրապետության շտապ օգնության ծառայությունները միավորելու մեկ ընդհանուր կառույցի ստեղծման մասին է` շուրջ 2 եւ կես միլիարդ բյուջեանոց մի կառույցի, որը ըստ ԱՆ աղբյուրի` պլանավորվում էր հենց Սահակ Հակոբյանի կառավարմանը հանձնել։

ԱԱԾ-ից մեր աղբյուրը վստահեցնում է, որ Սահակ Հակոբյանի ձերբակալման սլաքները տանում են դեպի ՊՆ։ Սույն պաշտոնյան եղել է Զորակոչային հանձնաժողովի որոշիչ պաշտոնյաներից մեկը, ուստի չի բացառվում` փաստաթղթերի կեղծմամբ օժանդակել է բանակից ազատման կամ տարկետման ապօրինի դեպքերին։ Կհետևենք զարգացումներին ու կհարոդենք նոր տեղեկություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular