Գիտնականներն անվանել են այն ալկոհոլային ըմպելիքը, որը կփրկի ձեզ կաթվածից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ կարմիր գինին հիպերտոնիայի դեմ արդյունավետ միջոց է և զգալիորեն նվազեցնում է ինսուլտի հավանականությունը, հայտնում է Sports.kz-ն։
Հետազոտության արդյունքներով կիսվում է առողջության և բժշկության մասին գիտակրթական «Դոկտոր» հեռուստաալիքը:
«Պարզվել է, որ կարմիր գինու մեջ պարունակվող ազոտի օքսիդը հիանալի իջեցնում է արյան ճնշումը, այն հանգստացնում է արյան անոթների պատերը և բարելավում արյան մատակարարումը ներքին օրգաններին։ Բայց այն վնասը, որը գինու ալկոհոլը տալիս է օրգանիզմին, լիովին զրոյացնում է այդ օգուտը։ Հետո գիտնականները որոշել են կրկնել փորձը, բայց ոչ ալկոհոլային կարմիր գինիով: Գինին ոչ ալկոհոլային դարձնելուց հետո այն դեռ պարունակում էր պոլիֆենոլներ և ազոտի օքսիդ, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար։ Արդյունքում 14%-ով նվազել են սիրտ-անոթային հիվանդությունների, 20%-ով ինսուլտի հավանականությունը։ Եվ նույնքան հաջողվել է ունենալ հիպերտոնիայի դեմ հաջողված խմիչք»,- նշել է «Դոկտորը»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը