ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… դիմափոշի

ՖՈՏՈ

Այսօր դիմափոշի կարելի է գտնել ցանկացած կնոջ դիմահարդարման պայուսյակի մեջ, նույնիսկ եթե անգամ նա չի սիրում դիմահարդարումը: Պարզապես օգտագործելով այդ միջոցը,  կարելի է արագորեն ծածկել մաշկի բոլոր թերությունները:

Դիմափոշու պատմությունը սկսվել է հին ժամանակներից: Չգիտես ինչու համարվում է, որ առաջինը դիմափոշի սկսել են օգտագործել հին եգիպտացիները, չնայած, իրականում, աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ օգտագործել են դիմափոշի չար ոգիներին վախեցնելու համար: Բացի դա դիմափոշու օգնությանն են դիմել  իրենց սոցիալական կարգավիճակը թաքցնելու կամ, հակառակը, ցույց տալու համար: Այն օգտագործելը համարվել է վերին դասին պատկանելու նշան: Ի վերջո, գունատ մաշկը հանդիսանում է հենց արիստոկրատական դասի խորհրդանիշ, և դրա վկայությունն են  հնագետների պեղումների ընթացքում հայտնաբերված դիմափոշի պահելու ապակե ամանները: Եգիպտացիները դիմափոշի են պատրաստել սպիտակ կավից, որը նրանք նախ չորացրել են, իսկ հետո փոշի սարքելով պահեստավորել: Կլեոպատրայի համար այդ դիմափոշին ստացել են կոկորդիլոսի արտազատուկներից: Հին Հռոմի կանայք կավիճի և կապարի սպիտականյութից են դիմափոշի պատրաստել:

Թանկ դիմափոշի է համարվել ցորենի կամ լոբու հատիկներիից ստացված ալյուրի խառնուրդը, իսկ դրա էժան և մատչելի տարբերակը ներառել է իր մեջ գարու խմոր և ձու: Դիմափոշու օգտագործումը նորաձևությունից դուրս է եկել միջնադարում, և հետագայում դա օգտագործել են միայն դերասաններն ու մարմնավաճառները: Դիմափոշու պատմության մեջ ժողովրդականության նոր փուլ է սկսվել 17-րդ դարում: Կանայք սկսել են դա օգտագործել  իրենց տարիքը թաքցնելու նպատակով, իսկ ժողովրդականության գագաթնակետը եղել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի ժամանակ: Այդ ժամանակ նույնիսկ Մարկիս դե Պոմպադուրի կողմից մոդայիկ դարձված հսկայական կեղծամները ցանվել են դիմափոշով: Մարդիկ դիմափոշին խնայելու նպատակով շաբաթներով չեն լվացվել, քանի որ այդ ժամանակ գեղեցկությունն ավելի կարևոր էր, քան անձնական հիգիենան:

Ռուսաստանում դիմափոշի հայտնվել է Պետրոս Մեծի ջանքերի շնորհիվ, որն ամեն կերպ փորձում էր ընդօրինակել եվրոպացիներին: Դերասանների շնորհիվ դիմափոշին 20-րդ դարում էլ ավելի է նորաձև դարձել: Մի քանի տասնամյակի ընթացքում հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել դիմահարդարման ապրանքների արտադրության մեջ: Անգլիական «Laughton & Sons» ընկերությունը 1923 թվականին սկսել է դիմափոշի արտադրել կոմպակտ փաթեթով և սպունգով: Հոլիվուդյան դիմահարդար Մաքս ֆակտորը դիմափոշուն տվել է տոնայինության հիմք և դարձրել այնպիսին, որ հնարավոր է դարձել դրա օգտագործումը ամեն օր: Ապրանքը ստացել է «Պէյ Կեյկ» անվանումը: Ամենաէժան դիմափոշին հորինել է Հելենա Ռուբինշտեյնը:

Իսկ դեռևս 1940-ականների սկզբին Էլիզաբեթ Արդենը դիմափոշու և դիմահարդարման այլ ապրանքների արտադրություն է կազմակերպել: Եվ այդպեսշ դիմափոշին դարձել է ցանկացած կնոջ պայուսյակի պարտադիր տարր:

Возможно, это черно-белое изображение (1 человек)

Կ․Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular