ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մեքենայի մեջ մահացած երկու երեխաների մորը թույլ չեն տալիս 8-ամյա դստեր հետ ապրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երեք երեխաներս գլխումս անընդհատ աղմկում են, մամա են կանչում». - Վերա Նարիմանյանի երեխաներից երկուսը մահացան, մեկը հեռու Կապանում է՝ մանկատանը:

«Մամա, մամա... ես դրա համար չեմ էլ կարում քնեմ: Էն օրը երազիս Զիտան ա եկել՝ «մամա, արի ինձի տար», - «Ազատություն» ռկ-ին ասում է կինը:

Արցախի շրջափակման 7-րդ ամսում Վերայի երկու փոքրիկները՝ 3-ամյա Լեոն ու 6-ամյա Գիտան ոտքով Աղաբեկալանջի իրենց տնից հասան Մարտակերտ, մտան մի մեքենայի մեջ, քնեցին ու ըստ իրավապահների խեղդվեցին հուլիսյան շոգից։ Խանութներում ոչինչ չկար, մայրը գնացել էր սնունդ ստանալու՝ Լեոն, ասում է, քաղցր թեյ էր սիրում. - «Ոչ ձեթ կա, ոչ պեսոկ [շաքարավազ՝ ռուսերեն] կա, ոչ մի բան, ուտելի վաբշե չկա, խոխան ոնց պհեի՞»:

Վառելիք էլ չկար, փոքրիկներին ամայի փողոցներում տեսնող չէր եղել:

«Մինչև հիմա ես իմ խելքս էլ չեմ գլուխս հավաքում: Ես եմ մենակ բացել ու տեսել: Աստված ոչ անի՝ մեկը էդ ցավը տեսնա», - շարունակում է կինը:

Սա բլոկադայի ամենաողբերգական պատմությունն էր, որ Հայաստանի արտգործնախարարը նաև ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի ամբիոն հասցրեց. - «3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացան Մարտակերտում, քանի որ նրանց մայրը ստիպված էր թողնել նրանց և ոտքով գնալ հարևան քաղաք՝ նրանց համար սնունդ հայթայթելու հույսով»:

Երկու երեխաներին կորցրած Վերան մեկ տարի անց Արարատի Արալեզ գյուղում եղբոր ընտանիքի հետ վարձով է ապրում՝ միակ աղջկան՝ 8-ամյա Զիտային վերադարձնելու ցավով. - «Իմը Զիտան ա մնացել: Եթե Զիտան էլ որ պիտի իրանք տան մարդու, ես էլ՝ ապրելու հույս չկա... »:

Մայրը պատմում է՝ ողբերգությունից հետո Մարտակերտի վարչակազմից առաջարկել են 8-ամյա Զիտային Ստեփանակերտ՝ խնամքի կենտրոն տանել, մինչև ինքը ուշքի գա, Արցախում էլ արդեն սով էր։ Տեղահանման ժամանակ՝ նախորդ տարվա սեպտեմբերին, աղջիկը հաստատության մյուս երեխաների հետ Կապան է տեղափոխվել, մայրը՝ Վեդիի տարածաշրջան։ Անցած շաբաթ է այցելել դստերը:

«Կարուսել էր ուզել, սրճարան էր ուզել, չթողեցին. իրավունք չկա, ասում ա, որ ստեղ էրեխուն հանեք դուրս», - պատմում է Վերան:

Վերջերս Կապանի խնամքի կենտրոնից զանգ է ստացել, որ հնարավոր է՝ երեխային խնամատար ընտանիք տեղափոխեն. - «Բայց ես իմ էրեխուն ոչ մեկին չեմ հանձնելու, իմ էրեխան պիտի իմ մոտ լնի, ես ոչ մեկին էրեխա չեմ տալու: Թեկուզ պետությունն էլ որոշի, պետությունը գիտի՝ ես ինչի համար եմ էրեխուն տարել ընդեղ հասցրել»:

Վերան ենթադրում է՝ իրեն չեն ասել, տան պայմաններն են պատճառը, որ իր միակ երեխային թույլ չեն տալիս իր հետ ապրել։

Նյութան ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular