ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ է սպասվում Ռուսաստանին Հայաստանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար հիմքը և՛ Քոչարյան-Սարգսյանի, և՛ Փաշինյանի ժամանակաշրջանում, վստահությունն է հայկական պետության բացարձակ անվտանգության նկատմամբ, գրում է Russiancouncil.ru-ն։ Այդ հիմքը պարադոքսալ է թվում` հաշվի առնելով ինչպես Հարավային Կովկասում վերջին տարիների իրադարձությունները, այնպես էլ` պաշտոնական Երևանի հայտարարությունները երկրի վրա կախված էկզիստենցիալ սպառնալիքների մասին։ Սակայն Հայաստանի իշխանությունների խոսքի ու գործողությունների բազմամյա ամենօրյա դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունների յուրաքանչյուր արտաքին քաղաքական որոշման զրոյական կետը «հայկական պետության հետ ոչ մի վատ բան չի լինելու» գաղափարն է։

Այդ գաղափարը շատ որոշակի հիմքեր ունի, որոնք ինչպես  պատմական են, այնպես էլ արդիական։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր նորանկախության առաջին իսկ օրերից իր աշխարհաքաղաքական նշանակությանն անհամաչափ աջակցություն ստացավ մի քանի համաշխարհային ուժային կենտրոններից։

Ներկայումս տնտեսական կապերի ամրության շնորհիվ Հայաստանը մնում է ռուսական ազդեցության գոտում, անկախ նրանից, թե ինչպես և ինչով են նրան հրապուրում Փարիզը, Բրյուսելը և Վաշինգտոնը։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ապահովում է բաց շուկա Ռուսաստանի Դաշնությունում հայկական ապրանքների, կապիտալի և, ամենակարևորը, աշխատուժի համար (Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր յոթերորդ չափահաս քաղաքացին վաստակում է Ռուսաստանում), հետևաբար այդ ամենը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման երաշխիքն է։ Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ը հայկական արտադրանքի համար ռուսականի հետ համեմատելի վաճառքի շուկա չեն տրամադրի, և, իհարկե, թույլ չեն տա Հայաստանի քաղաքացիներին ազատ աշխատել իրենց տարածքներում։

Ռազմական ոլորտում Հայաստանը, ելնելով իր օգուտներն առավելագույնի հասցնելու ցանկությամբ, շատ հեռուն չի գնա ռուսական ռազմական ուժերի հետ կապված։ Բայց հանրապետությունը կշարունակի անտեսել ՀԱՊԿ գործունեությունը և մեծ հավանականությամբ կսահմանափակի ռուս սահմանապահների աշխատանքը իր սահմաններում։ 

Հասարակական հարթությունում մենք կշարունակենք դիտարկել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները դժգոհություններ հորինում Ռուսաստանի դեմ և սադրիչ հայտարարություններ անում` ակնկալելով ռուս քաղաքական գործիչների կտրուկ արձագանքը, բայց դա ընդամենը արևմտյան «պատվերի» մի մասն է։ Եթե ​​մի կողմ թողնենք էմոցիաները, ապա կարելի է պնդել, որ Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ է պետք եղել, կա ու կլինի, քան Արևմուտքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular