ՔՊ-ականներին ի՞նչն է երջանկացրել, որ ադրբեջանցիները հայ սահմանապահներին նվաստացմա՞ն են ենթարկում. Դանիելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՅԴ անդամ, ՀՀ Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Վայքում բնակիչների հետ հանդիպմանն ահազանգեց՝ Կիրանցում ադրբեջանցիները ցորենի դաշտերն արդեն հնձել են, իրանցով են արել մարդկանց ձմեռվա ապրուստը․ «Հիմա, երբ Կիրանցում առաջխաղացում է տեղի ունեցել, ասում են՝ նոր ճանապարհը մերն է, ցորենի, գարու ցանքատարածքները, որ մեր բնակիչներն ունեն, ձմեռվա մարդկանց ապրուստը հնձել են։ Հիմա էլ ասում են՝ հատուկ ռեժիմ է գործում գյուղում․ խմիչքի օգտագործումից սկսած մինչև երեկոները դուրս գալը մարդկանց խնդիրներ են առաջացնում։
Այդ դպրոցի մոտ, որ ասկյարը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումը կանգնի, ոչ մի ծնող իր երեխային չի բերելու այդ դպրոց։ Ծառի տեղը մետաղյա թիթեղներ են դրել, ասում են՝ ձեզ անվտանգ զգացեք։
ՔՊ-ականներին ի՞նչն է երջանկացրել, որ ադրբեջանական սահմանապահները հայ սահմանապահներին նվաստացմա՞ն են ենթարկում, էդ ադրբեջանական դրոշնե՞րը, թե դատարկվող գյուղն է ուրախացրել։ Ռեժիմը սահմանը նվիրաբերել է իրենց, դրա համար էլ ազդարարեցին, որ COP-29-ից հետո պատերազմ է լինելու։ Առաջնագիծը հանձնել են, հետո ասում են՝ պատերազմ է լինելու, որ ավելի բարենպաստ դիրքից հարձակվեն մեզ վրա»։