ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ ծանր վիճակում. նրա վիճակը հաջողվել է կայունացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երեկ՝ հուլիսի 26-ին, ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:

Երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետեւանքով:

Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն:

Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը:

Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել:

Իրականացված բոլոր անհրաժեշտ հետազոտություններից ու համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեոնոմոբիլով տեղափոխվել է Երեւան՝ մասնագիտացված բուժհաստատություն»:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular