Գյումրի ԲԿ-ի ՔՊ-ական փոխտնօրենը սրճարանում ծեծել է նախկին կնոջը․ ականատես
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի կենտրոնական հատվածի սրճարաններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն, ՔՊ-ական Կարեն Գևորգյանը սրճարանում ծեծել է նախկին կնոջը։
«Կինը հոր ու երեխայի հետ նստած էր, նախկին ամուսինը մտավ ներս ու սկսվեց ծեծկռտուքը։ Դա իսկական խուլիգան է, պատկերացնո՞ւմ եք, սրճարանում զբոսաշրջիկներ կային, այլ տեղերից եկած մարդիկ։ Ոստիկանները, պարեկները չէին կարող կարգի հրավիրել։ Վարչապետը չի՞ տեսնում, թե իր կողքին բոլորը ինչ խուլիգաններ են»,- մեզ հետ զրույցում ասում է ականատեսը։
Oragir.News-ը փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Կարեն Գևորգյանի նախկին կնոջից, բայց նրա հեռախոսն անջատված էր։
Նշենք, որ վերջին շրջանում ՔՊ-ական բժիշկը հայտնվում է տարբեր սկանդալային պատմությունների մեջ։ Օրերս էլ Գևորգյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։ ՔՊ-ական բժշկից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ իր հետ կապված աղմկոտ պատմությունների վերաբերյալ։ Կարեն Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ հիվանդանոցից փոխանցեցին, որ տեղում չէ։