ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալություն

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։

Միաժամանակ, ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ներկայացվել ձերբակալված՝ մանկապարտեզի նշված դաստիարակը։

Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, մանկապարտեզի աշխատակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով մանկապարտեզի նշված դաստիարակին մինչև 72 ժամով ձերբակալելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեն, նախաքննության արդյունքների վերաբերյալ ընթացքում, թույլատրելիության սահմաններում անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի։

Հորդորում ենք խուսափել ինչպես երեխայի, այնպես էլ ձերբակալված անձի վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակելուց՝ ելնելով ինչպես երեխայի լավագույն շահից, այնպես էլ անմեղության կանխավարկածի սկզբունքից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular