ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

Արդեն տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ։ Դատական քննության մեկ տարվա ընթացքում ես գրեթե հանդես չեմ եկել հրապարակային հայտարարություններով՝ հուսալով, որ ամեն դեպքում ընաթացող դատաքննությունը լույս կսփռի իրականության վրա։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում դատական նիստերի դահլիճում, ի ցույց է դնում, որ դատավարության շղարշի տակ ընթացող գործընթացի նպատակը մեկն է՝ ամեն գնով ինձ պահել անազատության մեջ եւ վերջում հաստատել ինձ ներկայացված անհիմն մեղադրանքը, որն արդեն իսկ ամբողջությամբ փլուզվել է դատարանում։ 

Ասվածի ապացույցն է այն, որ երկու անգամ առաջին ատյանի դատարանի երկու տարբեր դատարաններ փոփոխեցին իմ նկատմամբ կիրառված կալանավորումը եւ կիրառեցին այլընտրանքային խափանման միջոցներ, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպտագույն խախտումով կրկին ինձ կալանավորեց։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասությանն ինձ անազատության մեջ պահելը պայմանավորում է նրանով, որ մեղադրանքի կողմի վկաները դեռեւս չեն հարցաքննվել,սակայ հուլիսի 24-ի դատական նիստին,երբ ներկայացել էին վերջին երեք վկաները, հանրային մեղադրողը, պատճառաբանելով, թե պետք է մասնակցի ինչ-որ քննարկման, միջնորդեց հետաձգել դատական նիստը, իսկ դատարանը, առանց հաշվի առնելու, որ վկաները ներկայացել են դատարան, իսկ ինձ շարունակական կալանքի տակ պահելը պայմանավորված է միայն նրանց հարցաքննությամբ, ընդառաջ գնաց հանրային մեղադրողին եւ հետաձգեց դատական նիստը։ Այս ամենը այլ բան չի թողնում մտածելու, որ նման ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար։

ՀՀ ՊՆ 2-ՐԴ ԲԿ նախին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular