ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը լուծարել է բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 մլն գրականությամբ պահոց. Դանիելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է։  Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները, որոնք մեծ նվիրումով են մոտենում իրենց աշխատանքին, գրադարանի լուծարման դեպքում օգոստոսի 13-ից կդառնան գործազուրկ։ Կառավարությունը որոշել է նաև օտարել գրադարանի շենքը։ Հավանաբար, տեղում բազմաբնակարանային համալիր կառուցելու ախորժակ է բացվել։ 

Տեղեկացա նաև, որ ՀՀ-ում գործող չորս մասնաճյուղերից՝ Գյումրիում, Վանաձորում, Ղափանում և Հրազդանում դիտարկվում է միայն Գյումրու մասնաճյուղի պահպանության հարցը»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular