ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է  սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը։

«Կառավարությունը անցած երկուշաբթի օրվանից՝ հուլիսի 22-ից դադարեցրել է սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ, վարկավորմամբ բնակելի տների կառուցման ծրագիրը։ Այդ մասին լրագրողիս հայտնեցին ծրագրի մասնակից բանկից։ Բանկից հայտնեցին ՝ հավանական է, որ օգոստոսից վերսկսվի ծրագիրը, սակայն նոր պայմաններով, այսինքն՝ ծրագրի մասնակից  վարկառու և  համավարկառու ամուսինների տարիքների գումարը չպետք է գերազանցի 75-ը։

Նիկոլ Փաշինյանը որպեսզի Ադրբեջանին անօրինական հանձնված 4 գյուղերի և Կիրանցի տարածքների համար սահմանագոտու բնակիչների զայրույթը մեղմի, հայտարարեց, որ  բարձրացվում է բնակելի տների կառուցման համար պետության կողմից սուբսիդավորվող առավելագույն գումարի չափը, այն 16 միլիոնից դարձնելով 21 միլիոն դրամ։

Դա վերաբերում է միայն Տավուշի մարզի Կիրանց․ Բաղանիս, Ոսկեպար և Բերքաբեր գյուղերի բնակիչներին։ Բնակարանի կարիք ունեցող սահմանագոտու բնակիչները դժգոհում են, որ նշված ծրագրին մասնակցելու համար իրենք պետք է ունենային կառուցվող տան նախագիծ, այլ փաստաթղթեր,  սակայն դրա գումարը չունեին և չկարողացան մասնակցել ծրագրին։

Իրականում ծրագրի վաղաժամկետ դադարեցման պատճառը պետական բյուջեում ահռելի դեֆիցիտն է, որի հետևանքով  սահմանագոտու բնակելի տների  կառուցապատման ծրագրի պայմանները փոփոխում են, որպեսզի դրանց հնարավորինս քիչ թվով ընտանիքներ մասնակցեն։ Տավուշի սահմանագոտու բնակիչների մեջ անհիմն լուրեր կան, որ սահմանագոտում բնակելի տների կառուցման ծրագրի գումարներն իբր Ադրբեջանն է տվել՝ Կիրանցի,  Բաղանիս-Այրումի,Ոսկեպարի, Բերքաբերի սահմանամերձ  տարածքները հանձնելու դիմաց»,-ասվում է գրառման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular