ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շեֆ-խոհարարը բացահայտել է անսովոր մարինադով իսկական հայկական խորովածի բաղադրատոմսը   

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից ժամանած խոհարարը բացահայտել է անսովոր մարինադով, իր կարծիքով, ամենահամեղ խորովածի բաղադրատոմսը, գրում է ktv-ray.ru-ն։ 45-ամյա Արմենը, ով այժմ ապրում է Սիզրանում, ի ծնե իրեն խորոված պատրաստող է անվանում, քանի որ հայրենիքում գրեթե ամեն օր էին դրանից ուտում։

-Մեր տուն անընդհատ հյուրեր էին գալիս։ Մի քանի օրով էին գալիս, ամեն օր խորոված էինք պատրաստում։ Ամենակարևորը լավ միս ունենալն է։ Խորովածի համար անհրաժեշտ է գառան միս։ Բայց կարելի է նաև գնել խոզի վիզ կամ ոսկորով գոտկատեղ»,- KTV-LUCH-ին ասել է Արմենը:

Միսը պետք է մաքրվի թաղանթներից և ջլերից։ Հաճախ խորոված պատրաստողը երկու կիլոգրամ խոզի մսից հանում է 600 գրամ անորակ միս։ Խորովածի երկրորդ կարևոր բաղադրիչը համեմունքներն են։ Ըստ Արմենի մսի համար լավագույնս համապատասխանում են կատվախոտը (չաման), կարմիր պապրիկան, պրովանսյան խոտաբույսերն ու ռեհանը։

- Ես սոխ չեմ օգտագործում, քանի որ այն թթու է արտադրում և սպանում մսի համը։ Այո, սոխը միսը դարձնում է փափուկ, բայց թթու։ Դա իմ կարծիքն է: Մարինադի համար սոխի փոխարեն օգտագործում եմ երեք աստղանի կոնյակ կամ գազավորված ջուր, որը շատ գազ ունի,- ասել է խորովածագետը։

Արմենը երկու բաժակ կոնյակը խառնում է մսի ու համեմունքների հետ ու մի քանի ժամ թողնում, որ մարինացվեն։ Նա ավելացնում է ոչ ավելի, քան 9 գրամ աղ մեկ կիլոգրամ մսի համար, չնայած խոհարարական գրքերում խորհուրդ է տրվում 12-13 գրամ աղ:

-Ածուխի ջերմությունը կրակի հետ չպետք է լինի։ Շամփուրները պետք է լինեն ածուխներից 12-14 սմ բարձրության վրա։ Եթե ածուխները սկզբում շատ են կարմիր, ապա չի կարելի խորովածը վրեն դնել, պետք է մի փոքր սպասել, մինչև ածուխները ծածկվեն սպիտակավուն փառով, ինչպես փրփուրը: Այդ դեպքում միսը չի այրվի,-վստահեցրել է Արմենը։

Վերջում նա զգուշացրել է, որ յուրաքանչյուր հայ ունի խորովածի իր բաղադրատոմսը, և երբ մարդիկ հանդիպում են, միշտ վիճում են այդ ուտեստի պատրաստման ձևերի շուրջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular