ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դառնում է հնդկական զենքի խոշորագույն գնորդներից մեկը  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքների մասին սոցիալական ցանցերում շրջանառվող նկարներում երևում է, որ հայ զինվորները կրում են հնդկական Բանգալորում գործող Tonbo Imaging ընկերության կողմից արտադրված սաղավարտի ջերմապատկերային մոնոկուլյարներ, գրել է հնդկական The Print հրատարակությունը, գրում է politnavigator.net-ը։

Դրանք պաշտպանական սարքավորումներից են, որոնք Հայաստանը գնել է Հնդկաստանից Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից հետո իր զինված ուժերն ուժեղացնելու համար, նշել է թերթը։

«Ի դեպ, հնդկական բանակը ևս ձեռք է բերել այդ ջերմապատկերային մոնոկուլյարները  որպես 2021 թվականի արտակարգ իրավիճակների գնումների մաս: Tonbo Imaging ընկերության արտադրանքն օգտագործվում է հատուկ նշանակության մի քանի ստորաբաժանումների կողմից, այդ թվում Իսրայելում և Ֆրանսիայում, ինչպես նաև Հնդկաստանում»,- ընդգծել է The Print-ը։

Ըստ հրապարակման Հայաստանը դարձել է հնդկական պաշտպանական ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների հիմնական հաճախորդը, գնվում են սկսած հրետանային համակարգերից և Pinaka բազմափողանի հրթիռային կայաններից մինչև փոքր զենքեր, զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Սակայն հայերը հնդկական ռազմարդյունաբերական համալիրի միակ հաճախորդները չեն, նշել է հրատարակությունը։

«Հնդկական պաշտպանական կառույցը լռում է, երբ խոսքը վերաբերում է Հայաստան արտահանմանը: Ի դեպ, 2023-2024 ֆինանսական տարում Հնդկաստանից պաշտպանական արտադրանքի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի, մատակարարումները հասել են ավելի քան 85 մերձակա և հեռավոր արտասահմանյան երկրներ»,- նշել է The Print-ը։

Հայաստանը տարբեր տեսակի պաշտպանական տեխնիկա է գնել Հնդկաստանից Ադրբեջանի հետ Ղարաբաղի համար պատերազմում պարտվելուց հետո։ Փաշինյանը համառորեն հետամուտ է հայկական զենքի գնումների դիվերսիֆիկացմանը և մանևրում է Հնդկաստանի և իսլամական աշխարհի հակասությունների հիման վրա։

Ինչպես հայտնում է ThePrint-ը, Հայաստանն ակնկալում է համագործակցություն Հնդկաստանի հետ իր զինված ուժերն ուժեղացնելու նպատակով, որոնք ներկայումս արդիականացման գործընթաց են անցնում։  

«Այդ նախկին ԽՍՀՄ հանրապետությունը 2020 թվականին Հնդկաստանից գնել է զենքի հայտնաբերման չորս «Սվաթի» ռադար, որոնք մատակարարվել են Ադրբեջանի հետ իր հակամարտության ֆոնին: Դրանից հետո Հայաստանը ձեռք է բերել Pinaka հրթիռային համակարգեր, ապա մի քանի այլ տեսակի սարքավորումներ, ինչպես նաև կենտրոնացել է Հնդկաստանում իր ուժերի վերապատրաստման վրա»,-ասվում է հրապարակման մեջ:

Հայաստանի գլխավոր մրցակիցը՝ Ադրբեջանը, շատերի կողմից դիտվում է որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Նա թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Հայաստանի դեմ պատերազմելու համար, հիշեցրել է հնդկական թերթը։ Ըստ ThePrint-ի Հնդկաստանն ու Հայաստանը պաշտպանական երկկողմ համագործակցության համատեղ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացում են։ Հայաստանը, բացի Հնդկաստանից, բանակի արդիականացման գործընթացի շրջանակներում մի քանի համակարգեր է գնել նաև ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular