ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք Արևմուտքին պետք է Հայաստանը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էթնոնի Բլինկենի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը հաստատեց պատմական խաղաղության պայմանագրի կնքման և միջպետական հարաբերությունների հաստատման շարժը։

Մասնակիցները պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն իր հերթին աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին և իր պատրաստակամությունը նպաստելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան մեկնաբանելով դաշինքի դիրքորոշումը, գրում է ng.ru-ն։


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան էլ ժամանել էր Երևան աջակցելու իր գործընկերներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, և երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական աջակցությունը մշտական է լինելու։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին։ Ուզրա Զեյան ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել երկու երկրների միջև իրական խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը։

«Այնուամենայնիվ մոտ ապագայում այդ ջանքերը դժվար թե դրական լուծում ստանան, քանի որ այսօր բոլորն են հասկանում, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն ավելին է, քան կաղ բադը, և ընտրություններից հետո ԱՄՆ-ում իշխանափոխությունը միանգամայն հավանական է»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Խանբաբյանը:

Նրա կարծիքով, հենց այդ պատճառով էլ ամերիկյան կողմը շարունակում է պնդել հայ-ադրբեջանական խաղաղեցումը, քանի որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միջազգային ասպարեզում զգալի հաջողություն կլիներ ներկայիս վարչակազմի համար։

Այդ ֆոնին հուլիսի 15-ից Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան ավանդական խաղաղապահ զորավարժությունները։ Դրանցում ներգրավված են Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ։ Զորավարժությունները ներառում են կայունացման գործողություններ հակամարտող կողմերի միջև խաղաղապահ խնդիրների իրականացման ընթացքում։ Ինչպես նշել է Խանբաբյանը, Կանզասի ազգային գվարդիան երկար ժամանակ համապատասխան աշխատանք է տանում Հայաստանի հետ նախապատրաստելով հայ խաղաղապահներին տարբեր միջազգային առաքելությունների համար։

Հետաքրքիր է նաև այն, որ հայկական կողմը վերջերս սկսել է ակտիվորեն առաջ մղել հայկական նոր ատոմակայանի կառուցման գաղափարը։ Գործող Մեծամորի ատոմակայանը, նախ, շատ հնացած է, երկրորդ հերթին այն էապես տուժել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժից։ Բացի դա քչերին է հայտնի, որ մի քանի տարի առաջ կայարանում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Ու թեև ՄԱԳԱՏԷ-ն այսօր ասում է, որ հայկական ատոմակայանը վտանգ չի ներկայացնում, քանի որ այն մի քանի անգամ արդիականացվել և վերանորոգվել է, այնուամենայնիվ, պարզ է, որ տեսանելի ապագայում այն հարկադրված  փակվելու է։ Նրա պաշտոնական ծառայության ժամկետը մինչև 2026 թվականն է։

Սակայն փորձագետները կարծում են, որ որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Խնդիրն այն է, որ Հայաստանն այսօր կանգնած է ընտրության առաջ, թե որ տեսակի ատոմակայանն ավելի հարմար կլինի հանրապետությունում շահագործման համար։ Հնարավոր է, որ դրանք լինեն մոդուլային, փոքր ատոմակայաններ։
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում արդեն հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը։ Ներկայումս բանակցությունները շարունակվում են ինչպես ամերիկացիների, այնպես էլ Հարավային Կորեայի մասնագետների հետ։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով, Երևանում քննարկվում է մի տարբերակ, որով նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է գերազանցի 600–700 ՄՎտ-ը։


Մի շարք մեկնաբաններ կարծում են, որ այսպիսով Հայաստանը ցանկանում է էլ ավելի հեռու մնալ Ռուսաստանից, քանի որ հայկական ատոմակայանը երկար ժամանակ գտնվում է ռուսական կողմի հավատարմագրային կառավարման ներքո, իսկ կայանի վառելիքը և դրա միջուկային թափոնները մինչ այժմ էլ գտնվում են Ռուսաստանի Դաշնության հսկողության ներքո։ Սակայն, ինչպես նշել է Խանբաբյանը, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ եթե նոր ատոմակայան կառուցվի օտարերկրյա ընկերության կողմից, ապա միջուկային վառելիքը կշարունակի տնօրինել Ռուսաստանը։

«Այս դեպքում խոսքը քաղաքական որևէ քայլի մասին չէ։ Խոսքը սեփական հանածո էներգետիկ ռեսուրսներից իսպառ զուրկ Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման մասին է»,- ընդգծել է հայ քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի արձագանքին Արևմուտքի հետ պաշտոնական Երևանի մերձեցմանը, ներառյալ, օրինակ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հատուկ հարաբերությունները, ապա նա չի թաքցնում իր դժգոհությունն ընդգծելով, որ Արևմուտքը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ տնտեսական ոլորտներում: Ավելի կոշտ էր Մոսկվայի արձագանքը հանրապետությունում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվե անցկացնելու քննարկմանը:

Ռուսական մայրաքաղաքից հիշեցրել են, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն, որի անդամ է Հայաստանը, ոչ մի կերպ համատեղելի չեն և չեն կարող գործել միաժամանակ։ «Հայաստանի տնտեսության և առևտրի մեծ մասը հիմնված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վրա։ Ուստի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով ծագած հակամարտությունը, հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հայտի վերաբերյալ հանրաքվե չի լինելու, որովհետև մենք նախ պետք է հասկանանք, թե արդյո՞ք Եվրոպային պետք է Հայաստանը»,- ընդգծել է Խանբաբյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular