ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև ծովի ափին վտանգավոր վիրուս է տարածվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին օրերին հարևան երկրների տարբեր լրատվական կայքեր և հեռուստաընկերություններ անդրադառնում են ռոտավիրուսի՝ իրենց շրջանում հայտնաբերված դեպքերին, վիրուսի կանխմանը, կանխարգելիչ միջոցառումներին։ Մասնավորապես՝ նշվում է, որ վերոնշյալ վիրուսը տարածվում է Սև ծովի ափին, և կան հիվանդացությունների բազմաթիվ դեպքեր։

Հայաստանի Հանրապետությունում, սակայն, այս պահի տվյալներով վիրուսի բռնկում նկատելի չէ։

Պարզելու՝ այս վիրուսի համար ինչպիսի «հետաքրքություն է ներկայացնում» Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսի քայլեր են ձեռնարկվում նրա տարածումը կանխելու ուղղությամբ, և ովքեր են վիրուսի նկատմամբ թիրախային գոտում, Oragir.News-ը զրուցել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։

«Ռոտավիրուսային վարակը դիարեային, այսինքն՝ փորլուծային հիվանդություն է, որը հարուցվում է ռոտավիրուսներով։ Ռոտավիրուսը երեխաների շրջանում ծանր ուղեկցվող փորլուծային հիվանդությունների հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում և ռոտավիրուսների վարակի սեզոնին հոսպիտալացման հիմնական պատճառն է աղիքային վարակների պատճառագիտության մեջ։

Այս համատեքստում է, որ 2012 թվականից Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ ներդնելու ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները Պատվաստումների ազգային օրացույցում և այդ թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում են պլանային պատվաստումներ ռոտավիրուսային վարակի դեմ։ Առաջին դեղաչափ պլանային պատվաստումը իրականացվում է 6 շաբաթականում, երկրորդ դեղաչափը՝ 12 շաբաթականում։ Ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները բավական արդյունավետ են ռոտավիրուսի ծանր ձևերի կանխարգելման գործընթացում։

Մինչև 2012 թվականը ռոտավիրուսային վարակների սեզոնի ընթացքում, որի սեզոնայնությունը դիտվում է տարվա ցուրտ ամիսներին՝ աշնան վերջից՝ գարնան սկիզբ, մինչև 5 տարեկան հոսպիտալացված հիվանդների 55-60 տոկոսը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով, սակայն պատվաստումների ներդրումից հետո հոսպիտալացումների թվի կրտուկ նվազում է դիտվել՝ մոտ 6 անգամ։

Նվազումը հատկապես ակնառու է պատվաստումային տարիքի ենթակա երեխաների շրջանում, թեպետ ընդհանուր պոպուլյացիայում ևս դիտվում է ռոտավիրուսային վարակների հիվանդացության նվազում։ Այս վարակի դեմ պատվաստվելը չի կանխարգելում հիվանդության առաջացումը պատվաստվածի մոտ, այլ կանխարգելում է վարակով պայմանավորված հիվանդության ծանր դեպքերի առաջացումը և կրճատում է հոսպիտալացումը։ Համեմատելով այս վարակով բոլոր տարիքային խմբերում 2022 թվականի հիվանդացության տվյալները 2023-ի հետ՝ ունենք որոշակի նվազում՝ մոտ 1,04 անգամ»։

Հարցին՝ որոնք են վիրուսի առաջացման պատճառները, Գրիգորյանը նշեց, որ վիրուսը ամբողջ աշխարհում է հանդիպում, հպավարանցիկ է, և այն հեշտ ուղղությամբ փոխանցվում է հիվանդից առողջին․

«Հիմնականում վարակվում են երեխաները, թեպետ կարող են վարակվել նաև մեծահասակները։ Վարակված երեխան կեղտոտ ձեռքերի, խաղալիքների, առարկաների միջոցով կարող է շատ մեծ հեշտությամբ տարածել վարակը առողջ մարդուն։ Վարակը տարածվում է նաև կղանքաբերանային մեխանիզմով, ինչպես ցանկացած աղիքային վարակ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular