ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 «Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր եւ ամենամերժելին համարում:

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2014 թվականից «Հայկական ժամանակ»-ը պատկանում է Փաշինյանի քաղաքացիական զոքանչին:

Եթե, օրինակ, Սուրեն Խաչատրյանի գիտությունների դոկտոր լինելը Նիկոլ Փաշինյանը համարում էր զավեշտալի, կամ Գագիկ Խաչատրյանին քննադատում էր, թե բոլոր բարեկամների անուններով բիզնեսներ է գրանցել, ապա պարզվում է, որ ինքն էլ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն` «Հայկական Ժամանակ» թերթը, փաստացի գրանցել է Աննա Հակոբյանի թոշակառու, ապաքաղաքական եւ ընդհանրապես բիզնեսից եւ քաղաքականությունից հեռու մայրիկի անունով:

Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով բազում վարույթներ ունեն, սակայն միայն ընդդիմադիրների նկատմամբ։ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամների իրական եկամուտներն ու հետաքրքրությունները «վրիպում» են իրավապահների աչքերից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular