ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել

ԻՐԱՎՈՒՆՔ

Սահմանադրական դատարանը մասամբ բավարարել էր Վճռաբեկ դատարանի դիմումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը վերաորակելու մասով:

ՍԴ-ն հաղորդագրություն է տարածել, որում,մասնավորապես ասվում է.

«2024 թվականի հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է, որ վիճարկվող օրինադրույթը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Վիճարկվող օրինադրույթի՝ հաշվի առնելով վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ մեղադրանքի իրավական կողմի՝ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը միշտ չէ, որ կարող է կապված լինել մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ։ Հնարավոր է իրավիճակ, երբ առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության առաջանա մեղադրանքի իրավական կողմի՝ արարքին տրված իրավական գնահատականի փոփոխության անհրաժեշտություն նաև այն դեպքում, երբ ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակող քրեաիրավական նորմը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Այդպիսի իրավիճակը կապված չէ մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ, ըստ այդմ՝ այն չի կարող բացահայտվել ապացույցների հետազոտման, քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում։

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ վիճարկվող օրինադրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը՝ մեղադրանքի փաստական կողմից անկախ՝ իրավական գնահատականի փոփոխության բացառման առումով, կաթվածահար է անում դատախազության՝ մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացումը՝ հանգեցնելով նաև դրանով պաշտպանվող տուժողի մասնավոր շահերի ոտնահարմանը, տուժողի իրավունքների պաշտպանության երաշխավորվածության խաթարման, իրավունքի գերակայության սկզբունքի խախտման և իրավական անվտանգության լուրջ սպառնալիքների։

Սահմանադրական դատարանը նշել է, որ մեղադրողը, առաջնորդվելով ՀՀ քրեական օրենսգրքի՝ արարքի հանցավորությունն ու պատժելիությունը հանցանքի կատարման պահին գործող օրենքով որոշելու սկզբունքով, օբյեկտիվորեն չի կարող կանխատեսել մեղադրյալին (ամբաստանյալին) մեղսագրվող արարքի որակման հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը: Հետևապես՝ եթե դատական վարույթի ընթացքում փաստվում է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան իրավանորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, և մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի այլ գործող հոդվածով, ապա նա, Օրենսգրքի 309.1-ին հոդվածի հիման վրա, իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ գնահատելով այն հանգամանքը, որ առկա է հանցագործության դեպք, հանցագործության արդյունքում տուժել են անձինք, պահպանվել են այդ արարքին մեղադրյալների առնչությունը և օբյեկտիվ կապը, և պատշաճ իրավական ընթացակարգով չեն հերքվել նրանց առաջադրված մեղադրանքները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular