ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուսակցությունից դուրս չեմ եկել, միայն` նախագահի պաշտոնից. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է.

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը, դեռ 2018-ից հետո աչքի էր ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով: Նրա ստեղծած կուսակցությունը 2021-ի ամռանը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք կազմեց Ռոբերտ Քոչարյանի և Հայ հեղափոխական դաշնակցության հետ եւ դարձավ կուսակցությունից մի քանի հոգի դարձան պատգամավոր: 

Այն ժամանակ Վահե Հակոբյանի կուսակցության անդամ էին Սյունիքի ըմբոստ համայնքապետերը, սակայն նրանք ընտրություններից հետո հերթով դուրս եկան կուսակցությունից: Իսկ «Դիմադրության» շարժման ձախողումից հետո «Վերածնվող Հայաստան»-ից Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր դրեցին իրենց պատգամավորական մանդատները: Պատգամավորական մանդատը վայր դրեց նաեւ Վահե Հակոբյանը:

Օրեր առաջ իշխանական մամուլում գրվել էր, որ Վահե Հակոբյանը դուրս է եկել իր իսկ ստեղծած կուսակցությունից: Մենք տեղեկացանք, որ Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն արդեն մի քանի ամիս է ղեկավարում է լրագրող Անժելա Նալբանդյանը, ով աշխատում է Վահե Հակոբյանի«ՊԱՐԱ ԹԻ-ՎԻ»-ում: Այս տարվա մարտից Հակոբյանն այլևս չի կատարում կուսակցության նախագահի լիազորությունները: 

Վահե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը չի լքել, այլ միայն` նախագահի պաշտոնն է թողել. «Կուսակցությունից դուրս չեմ եկել, միայն ղեկավարի պաշտոնից, այսքանով եկեք սահմանափակվենք, ես այդպես եմ գտել հարմար», - ասաց Հակոբյանը:

Նշենք, որ Վահե Հակոբյանը վերջին անգամ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվել էր 2021-ի փետրվարի 5-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular