ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության թանգարանը վերջին տարիներին ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ վերջին տարիներին ստացած ավելի քան 4 հազար անուն նյութերի և «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական երեք հատորների ու գիտական պարբերականների շնորհանդեսը։ 

«Արմենպրես»-ին հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ շնորհանդեսին ընդգրկվել են անցած տարի «Ցեղասպանագիտական հանդես» և “International Journal of Armenian Genocide Studies” գիտական պարբերականների տպագրված 2-ական համարները, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների շարքի հերթական հատորներն ու ռուսերեն, ֆրանսերեն հրատարակված գիտական 2 աշխատություն։ 

«Ինչ վերաբերում է նյութերին, ապա դրանք Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտին վերջին տարիներին տրված  նվիրատվություններն են։ Դրանք բավականին մեծ թիվ էին կազմում, այդ պատճառով որոշեցինք շնորհանդեսի ձևով ներկայացնել․ 4000-ից ավել անուն նյութ ենք ստացել։ Դրանք ընդգրկում են, օրինակ՝ բնօրինակ լուսանկարներ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ համիդյան կոտորածների տարիներին արված։ Բավականին մեծ թվով լուսանկարներ ենք ստացել նաև Արցախում տեղի ունեցածի հետ կապված»,-մանրամասնեց Գզոյանը՝ հավելելով, որ աշխարհի տարբեր անկյուններից՝ Լիբանանից, Հունաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից  ստացված նյութերում կան նաև հուշագրություններ, օսմանատառ փաստաթղթեր։

Դրանց մաս են կազմում նաև ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանի լուսանկարները, որոնք ներկայացնում են դրվագներ ինչպես 1992 թվականի, այնպես էլ 2016 թվականի արցախյան պատերազմներից: 

Այս նկարների մի մասը դեռևս հրապարակված չէ:

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենի խոսքով՝ բացառիկ նշանակությամբ այս նյութերն իրենց տեղը կունենան առաջիկա ցուցադրություններում։

Միջոցառմանը ներկա էին նվիրատուների և Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգները, որոնց նախնիների հուշագրությունները ներկայացվեցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular