Տհաճ անակնկալ՝ «Վայլդբերիզ»-ից օգտվողների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վայլդբերիզ» (Wildberries) օնլայն առևտրի հարթակը շարունակում է զարմացնել իր գնորդներին, սակայն ինչպես լավ առումով, այնպես էլ՝ վատ։
Բանն այն է, որ օնլայն առևտրի հարթակից օգտվողները վերջին շրջանում նկատում են, որ գնված իրերի գումարն ավելին է, քան պետք է լիներ։
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ օրինակ 5000 դրամով գնված ապրանքը, որի առաքումը դեպի Հայաստան անվճար է, արդեն տեղ հասնելուն պես դառնում է 6300 դրամ։
Նշենք, որ այս օրինակն օնլայն գնումների հարթակի առաջին տհաճ անակնկալը չէ, ինչը զարմանք է առաջացնում առևտրի հարթակից օգտվողների համար։
Աննա Սրապիոնյան