ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մախսուդյան եղբայրների նկատմամբ քրեական հետապնդում, այս պահի դրությամբ, չկա

ԻՐԱՎՈՒՆՔ

Սահմանամերձ բնակավայրում ապրող Մախսուդյան եղբայրների նկատմամբ, այս պահի դրությամբ, քրեական հետապնդում չի հարուցվել։

ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ՔԿ-ում կա նախաձեռնված վարույթ՝ ՀՀ քրեական օրեսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը։ Կատարվում է նախաքննություն։

Տվյալ վարութով մեկ անձի հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու որոշում է կայացված եղել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ավելի ուշ նրան արգելանքից ազատելու որոշում է կայացվել, արգելանքի տակ պահելու անհրաժեշտոիթյունը վերանալու հիմքով։ Տվյալ վարույթով քրեական հետապնդում որևէ անձի նկատմամաբ հարուցված չէ, - «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ խուզարկություն է կատարվել պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տանը։ Երկու եղբայրներն էին ձերբակալվել էին։

Միհրան Մախսուդյանին ձերբակալել էին, իբր, խուզարկությանը խոչընդոտելու համար։ Բանն այն է, որ նա նյարդայնացել էր, երբ ենթադրյալ ապօրինի զենք, ռազմամթերք պահելու գործով իրավապահները գնացել էին եղբոր տունը խուզարկելու՝ ասելով, որ իրենք սահմանին են ապրում ու նետել եղբոր որսորդական հրացանը։ Այս վարքագծի համար էլ գնդապետին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։

(Լուսանկարում պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն է)

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular