ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին հատկացված 10 մլն եվրո օգնությունը տասնապատիկ ավելի վնաս է հասցնելու Հայաստանի և ՀԱՊԿ-ի գծով իր դաշնակիցների միջև հարաբերություններին։ Միջազգային կառույցներից, եվրոպական երկրներից Հայաստանը բազմիցս է գումարներ ստացել տնտեսական, սոցիալական կամ այլ կարիքների համար։ Խաղաղության հիմնադրամի տրամադրելիք գումարը թեև փոքր է, բայց բոլորովին այլ բանի մասին է, ինչը բնականաբար  պետք է արժանանար ռուսական կողմի վրդովմունքին։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ հայտնել է, թե Հայաստանին ռազմական օգնության համար 10 մլն եվրո հատկացնելու Եվրամիության ծրագրերը թելադրված են աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ուղղված Անդրկովկասում սեփական կործանարար ազդեցությունը տարածելուն։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` արևմտյան արշավն ուղղված է առճակատման պարտադրմանը և հետխորհրդային տարածքն աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի վերածելուն։ Ըստ նրա` Բաքվի և Երևանի միջև հակասությունների սրումը ծառայում է Ռուսաստանի Դաշնությանը և այլ անկախ երկրներին զսպելուն։ Նա ընդգծել է, որ սեփական պաշտպանական քաղաքականություն կառուցելն ինքնիշխան պետության գործն է, և ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել Մոսկվային։

Եվրամիության օգնությանն անդրադարձել են նաև Կրեմլից։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե Կրեմլում հարգանքով են վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, բայց հույս ունեն, որ այն չի վնասի Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների զարգացմանը։  «Չէինք ցանկանա, որ այդ որոնումներն իրականացվեն այն կերպ, ինչպես ժամանակին արել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ–կամ»,– սկզբունքով։ Քաղաքական տեսլականի այլընտրանքի բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,– բացահայտ սպառնացել է Պեսկովը։

Երևանին վաղուց են զգուշացնում, որ կարող է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը՝ ՌԴ հետ հարաբերությունները շարունակաբար փչացնելու դեպքում։ Փաշինյանի իշխանությունը, սակայն, կանգ առնել մտադիր չէ։ 

Անժելա Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular