ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ոչ մի խնդիր չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանին և Հայաստանին կապում է երկար տարիների բարեկամությունն ու խորը համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։ Երկկողմ հարաբերություններում իրավիճակային ոչ մի խնդիր չի կարող փոխել դա, ասել է միջազգային հարաբերությունների փորձագետ Նիկոլայ Տոպորնինը xonews.ru-ին տված իր հարցազրույցում։

«Հայաստանը Ուկրաինայի չի վերածվի: Վերջին շրջանում այդ երկիրն ակտիվացրել է շփումները ԵՄ-ի, հատկապես Ֆրանսիայի հետ։ Այժմ նրանք որոշել են ուժեղացնել փոխգործակցությունը ԱՄՆ-ի հետ, այստեղ, ամենայն հավանականությամբ, խոսք է գնում ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Բայց ես չեմ կարծում, որ դա կարելի է անվանել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում։ Նաև ԱՄՆ-ի կողմից ակտիվ միջամտություն դեռ չկա։ Ես նույնիսկ կասեի, որ ԵՄ-ն ավելի մեծ ազդեցություն ունի այդ տարածաշրջանի վրա, քան Վաշինգտոնը»,- ասել է Տոպորնինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հայտարարել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը սկսելու է աշխատել Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular