ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օրը նշում են մայիսի 8-ին: 1859թ. հունիսի 24-ին Հյուսիսային Իտալիայի Սոլֆերինո քաղաքի մոտ բախվում են ավստրիական կայսրության և Ֆրանկո-սարդինյան միության զորքերը: Մի քանի ժամ անց արդեն մարտի դաշտում 40 հազար վիրավոր և զոհ կար: Շվեյցարացի վաճառական Անրի Դյունանը (1828թ. մայիսի 8 - 1910 հոկտեմբերի 30) դեպի Ալժիր ճամփորդության ճանապարհին պատահաբար այս դեպքերի ականատեսն է դառնում: Տեղաբնիկների օգնությամբ Դյունանը փորձում է օգնել վիրավորներին:

Ցնցված այս դեպքերից` նա ընդհատում է ճամփորդությունը, վերադառնում Ժնև` տպավորությունները շարադրելով «Հիշողություններ Սոլֆերինոյի մասին» գրքում: Այն մեծ արձագանք է գտնում Եվրոպայում:

Գրքում Դյունանն առաջարկում է յուրաքանչյուր երկրում հիմնել մի կազմակերպություն, որը պատերազմի ժամանակ զինված ուժերի բուժանձնակազմին օգնող կամավորներ կպատրաստեր, պետություններին առաջարկում է համաձայնության գալ զինված ընդհարումների ժամանակ վիրավորներին օգնության մասին դրույթների շուրջ:

Այս գաղափարները կյանքի կոչելու նպատակով 1863թ. փետրվարի 9-ին Շվեյցարիայի հինգ քաղաքացի հիմնում են «Հինգի կոմիտեն», որն այնուհետև վերածվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: Կոմիտեն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնադիր մարմինն է:

Շարժման կազմում են նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների ֆեդերացիան և 186 անդամ երկրների ազգային ընկերությունները: 1963թ. Ժնևի համաժողովում որոշում է ընդունվում աշխարհի բոլոր երկրներում Կարմիր խաչի Ազգային ընկերություններ ստեղծելու մասին:

Սպիտակի երկրաշարժից հետո 1989թ. Ֆեդերացիան Հայաստանում բացեց իր գրասենյակը: Երկար տարիների նվիրյալ աշխատանքը մարդասիրական կազմակերպությանը բերել է մեծ համբավ ու վստահություն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular