Սանոսյանն այցելել է Կիրանց, ծանոթացել Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հուլիսի 24-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Սանոսյանին ուղեկցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Ըստ աղբյուրի՝ նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:
Նշվում է, որ այս պահին կատարվում են ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ: