ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսչական մարմինը Երևանում և Արամավիրի մարզում դադարեցրել և կապարակնքել է վառելիքի վաճառքով զբաղվող մի շարք կազմակերպություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի, Արին Բերդի 14 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի նկատմամբ։ 

Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել  նաև Արմավիրի մարզի  Գայ բնակավայրի գյուղամթերքի մեծածախ առևտրի շուկայի հարակից տարածքում «Ford Transit 2.5D» մակնիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում պարզվել է, որ նշված  տրանսպորտային միջոցի բեռնախցիկում,  ինչպես նաև ավտոմեքենային կից տարածքում տեղադրված թվով 2 հատ, յուրաքանչյուրը՝ 2.000 լիտր տարողությամբ, պլաստիկե տարայի միջոցով իրականացվում է դիզելային վառելիքի վաճառք։ 

Արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են, որ «Բեսթ Ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող կազմակերպության կողմից շահագործվող վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտ/ԱՎՕ/   հանդիսացող շարժական լցակայանը՝ որպես ԱՎՕ, սահմանված կարգով գրանցված չէ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։ 

Նշված երկու օբյեկտներում էլ արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։ 

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա ամբողջությամբ դադարեցվել  է Երևանի, Արին Բերդի 14 հասցեում գտնվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, ինչպես նաև արգելվել է   «Բեսթ Ինվեսթ» ՍՊ ընկերությանը պատկանող  «Ford Transit 2.5D» մակնիշի  տրանսպորտային միջոցի,  նշված ավտոմեքենային կից տարածքում տեղադրված 2.000 լիտր տարողությամբ պլաստիկե տարայի միջոցով նավթամթերքի լցավորման կայանի շահագործումը։ 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում նշված օբյեկտները նաև կապարակնքվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular