ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցեցիները «прицел»-ի տակ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են մտահոգվել և անհանգստանալ։ Կիրանցով դեպի Վրաստան տանող ճանապարհն այսօր ասֆալտապատում են, բայց այդ ճանապարհը հսկելու են ադրբեջանցիները։ 

«Նկարում երևացողը Կիրանցով դեպի Վրաստան կիսակառույց ճանապարհն է, իսկ երևացող մետաղական կոնստրուկցիաների անմիջապես ետնամասը՝ Նիկոլի կողմից թշնամի Ադրբեջանին հանձնված հայկական պատմական հողերը, կադաստրի վկայականով քաղաքացիներին պատկանող սեփական հողերը»,- MediaHub-ին ասաց Կիրանցի բնակիչ Կարենը։

Նա նշեց, որ կա նաև այլընտրանքային ճանապարհ, որը ևս խիստ վերահսկելի է թշնամու կողմից՝ Աճարկուտով կառուցված շրջանցիկ ճանապարհը, որի սկզբնամասը Կամարի տակ կոչվող հատվածում է, հեռու է թշնամուց ընդամենը մի քանի տասնյակ մետր։

«Բացարձակ ապահով չեն լինելու այս ճանապարհները, ընդամենը ժեշտից արգելապատնեշով բաժանվում է Ադրբեջանը Հայաստանից. Ադրբեջանում կկանգնի զորքը, իսկ Հայաստանում կերթևեկեն մեքենաները, ապահովության մասին խոսք չի կարող գնալ։ Այսօր էլ ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը: Սա առաջին դեպքն է, և այն շարունակական կլինի»,- նշեց գյուղի բնակիչը։

Մեր զրուցակիցն ասաց, որ շինարարական աշխատանքներ են իրականացվում և, հավանաբար, դրոշի հենասյուն են կառուցում ու շուտով ադրբեջանական մեծ դրոշ կտեղադրեն։ Եվս մեկ հոգեբանական ճնշում կիրանցեցիների վրա, և ոչ միայն…

Հարցին, թե քանի՞ ընտանիք է արդեն գնացել Կիրանցից, Կարենը նշեց, որ այս պահի դրությամբ մեկ ընտանիք է հեռացել՝ «մարդիկ դեռ մնում են գյուղում»։ 

Սեպտեմբերը մոտ է, և տրամաբանական հարց է ծագում` որտե՞ղ են կիրանցեցի երեխաները սովորելու, քանի որ հայտնի է, որ դպրոցը թշնամու ուղիղ նշանառության տակ է: Մեր զրուցակիցը համաձայնեց՝ նոր դպրոցը ոչ միայն ապահով չէ, այլ պատրաստ էլ չէ շահագործման։

«Մարզպետը հայտարարել է, որ նորակառույց դպրոց պետք է աշակերտները հաճախեն, բայց դա հնարավոր չէ. առաջինը՝ դպրոցը չլինելու պատճառով, երկրորդը՝ անվտանգային խնդրից ելնելով, 30 մետր է թշնամուց հեռու: Եթե անգամ պատրաստ էլ լիներ, մեկ է, աշակերտները չէին գնա։ Ստիպված գնալու են հին դպրոցը, որը խիստ վթարային է»,– ասաց նա։

Այսպիսով, Կիրանցի բնակիչները շարունակում են ապրել (թեև իրենք նախընտրում են օգտագործել «գոյատևել» տերմինը) անվտանգային խարխուլ միջավայրում, ադրբեջանցիների «прицел»-ի տակ, իսկ Կառավարությունը շտապում է դեպի «խաղաղության պայմանագրի» ստորագրում...

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular