ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնուամենայնիվ, կատարվածը հրաշք է․ ինչպես փրկվեցին 4 տղաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կատարված դեպքից 4 տարի անց, պատմությունն ամեն անգամ վերհիշելիս մտովի տեղափոխվում եմ հետպատերազմյա Արցախ, որտեղ իսկական խառնաշփոթ էր։ Մի կողմից անբացատրելի զգացում կար, որ տղաս ողջ է, մյուս կողմից՝ դատաբժշկական փորձաքննության կենտրոնում ԴՆԹ թեստով արյուն էի հանձնել։ Դա շատ դժվար  որոշում էր, բայցև հասկանում էի, որ իրավիճակով պայմանավորված՝ ամեն ինչ հնարավոր էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Մարտակերտից տեղահանված Գարիկ Հարությունյանը։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմում  նրա որդին՝ Արթուր Հարությունյանը և իր ընկերները՝ Արսեն Այվազյանը, Դավիթ Սահակյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Արման Արմաղանյանը և Ռուսլան Թումանյանը ավելի քան 70 օր մնացել են Ադրբեջանի կողմից արդեն իսկ գրավված տարածքներում, անցել փորձությունների միջով, բնակվել անտառներում, հաղթահարել բազում դժվարություններ և զինադադարից 41 օր անց տեղափոխվել Ստեփանակերտ։ 

«Մինչև վերջին պահը մտավախություն կար, որ ադրբեջանական կողմը բաց չի թողնելու։ Այսինքն՝ եթե իրենք բացահայտեին տղաների տեղը, միանշանակ կսպանեին, բայց քանի որ տեղեկություն ունեինք նրանց գտնվելու մասին, որոնողական աշխատանքների խումբը խաղաղապահների ուղեկցությամբ գնաց հարավային ուղղությամբ։ Վերադարձին ադրբեջանցիները հերթական թատրոնն էին կազմակերպել, չէին ուզում մեր տղերքին բաց թողնեին, ասում էին՝ «տանենք Բաքու, հետո փոխանցենք ձեզ»։ Կարմիր խաչի, խաղաղապահների և փրկարարների բանակցություններն արդյունք տվեցին, դեկտեմբերի 20-ի երեկոյան հասան Ստեփանակերտ»,- հիշում է հայրը։

Գարիկ Հարությունյանը նշում է, որ այդ օրն իր կյանքի ամենածանր օրն էր։ Որքան Ստեփանակերտին մոտենում էին տղաներին ուղեկցող մեքենաները, այնքան ավելի երկար էր թվում ճանապարհը։ Հարազատների հետ տեսակցությունը սակայն տևեց ընդամենը 10 րոպե, դրանից հետո տղերքը պետք է բուժզննում անցնեին։

«Արթուրի ձախ ոտքի մատները գրեթե ամբողջությամբ ամպուտացրել են, բայց լրիվ առողջ մարդ է, անգամ քայլելիս նեղություն չի տալիս։ Կոլյայի զույգ ոտքերն են անդամահատել, նա հիմա գիրք է գրում։ Հրաշքով փրկված 6 ընկերներն ապրում են Հայաստանում։ 4 տարի անց էլ կապ պահում են միմյանց հետ, հաճախ են հավաքվում, իրար տեսնում»,- նշեց նա։

Արթուրն այժմ սովորում է Հայ-ամերիկյան համալսարանի 4-րդ կուրսում։ Ուսմանը զուգահեռ աշխատում է, նաև բլոգ վարում։  

«Իր առօրյան շատ ծանրաբեռնված է, հավանաբար դա է պատճառը, որ այդ թեմային տանը չենք անդրադառնում։ Փաստորեն կամքից շատ ավելի ուժեղ մարդ է, քան մենք ենք պատկերացրել։ Երբ մայրը հարցեր էր տալիս այդ մասին, նա ասում էր՝ «եթե մանրամասնորեն պատմեմ, հոգեբույժ է պետք լինելու»։ Այնուամենայնիվ, կատարվածը մենք Աստծո զորությամբ տեղի ունեցած արտակարգ, բացառիկ դեպք ենք համարում, հրաշք»,- հավելեց Արթուրի հայրը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular