ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքից օրեր են անցել, սակայն Սեւանում խոսում են այն մասին, որ հնարավոր էր փրկել հրազենային վնասվածք ստացած Արսեն Աֆիյանի կյանքը: 

Խոսում են այն մասին, որ բժշկական օգնությունն արագ չի ցուցաբերվել, որ հերթապահ բժիշկ չի եղել եւ այլն: Այս դեպքի եւ «Սեւան» ԲԿ-ի գործունեության հետ կապված՝ զրուցել ենք Սեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի հետ:

- Արսեն Աֆիյանի՝ հրազենային վիրավորում ստանալու օրը հիվանդանոցում վիրաբույժ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք հերթապահ բուժանձնակազմը կարողացել է լիարժեք կազմակերպել վիրավորի բուժօգնությունը։ Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ հիվանդանոցում վիրաբույժ չի եղել, նրանք ժամանել են այլ ԲԿ-ից` ուշացումով։ Չի եղել նաեւ արյան պաշար, եւ այն շատ ուշացումով բերվել է Հրազդանից:

- Այդ օրը հերթապահ բոլոր մասնագետները տեղում են եղել, հենց այդ օրն անեսթեզիոլոգը՝ Ներսիսյան Արամը, հերթապահում էր, չի կարա էդպես բան լինի: Մյուս հերթապահն ու պատասխանատուն 20 րոպեից են եկել: Կարող եք այդ օրվա գրաֆիկը նայել: Կարող եմ նաեւ տրամադրել նկարահանումը՝ ոնց են բերում, ոնց են կազմակերպում օգնությունը։ Չկա էդպես բան, որ հերթապահ բժիշկը տեղում չլինի: Մենք հիվանդանոցում արյուն չենք կարողանում պահել, քանի որ չունենք համապատասխան պահպանման կետ: Բայց արագ ձեւով կազմակերպել ենք` արյուն ենք հասցրել: Հրազդանից Սեւան րոպեների հարց է, արագ կազմակերպում ենք: Տվյալ դեպքի հետ կապված՝ բժշկորեն շատ բան կար, տղան ճնշում չուներ: Արյուն ենք հասցրել-տվել, որ մի քանի ժամ կարողացել են մեր բժիշկները վիրահատեն: Ճնշում չուներ, 6 ժամ եւ ավել տեւել է վիրահատությունը: Արդեն վերջացնում էին վիրահատությունը, ասեցին` սրտի կանգ է գրանցվել: Բացի այդ, ընթացքում մի քանի անգամ էլի սրտի կանգ է եղել, բայց մեր բժիշկներն անհնարինն են արել, որ փրկեն կյանքը: Իրենց հարազատները չե՞ն ասում, թե ոնց են աշխատել բժիշկները:

- Մեզ ասացին, որ Դուք դեպքի օրը հիվանդանոց չեք եկել եւ տեղում չեք համակարգել վիրավորների տեղափոխումը, լիարժեք բուժօգնությունը։

- Ես մինչեւ ուշ գիշեր՝ ժամը 4-ը, հիվանդանոցում եմ եղել, արագ կազմակերպել ենք, 2-ին տեղափոխել ենք Երեւան, իսկ ինքը ճնշում չուներ, կոլապսի մեջ էր, ո՞նց տեղափոխեինք, վիրահատության էլ գնացել ենք` կյանքի ցուցումով:

- Քաղաքացիները բողոքում են նաեւ շտապօգնության ծառայությունից: Ամռան ամիսներին Սեւանի թերակղզին եւ Սեւան- Երեւան մայրուղին եւս սպասարկվում էին Ձեր ԲԿ-ի կողմից, հիմա կարծես չեն սպասարկում: Շտապօգնության քանի՞ բրիգադ է սպասարկում Սեւան խոշորացված համայնքը:

- Մինչեւ 40 հազար բնակիչ ունեցող համայնքին տրամադրվում է 1 բրիգադ: Սեւան խոշորացված համայնքի բնակչությունը 33 հազար 800 է, ունենք 1 գծային բրիգադ, 1 տնային կանչ բրիգադ: Սեւան- Երեւան մայրուղին, եթե կարիքը լինում է, գնում են: Իսկ թերակղզի չենք գնում, այն հանձնել են հանրային լողափներին, անհատներին, անհատներն էլ իրենք են կազմակերպում-տանում՝ իրենց բուժկետերն ունեն: Գնացեք տեսեք, թե հանրային լողափների բուժկետներն ինչ վիճակում են:

- Արդյո՞ք բժշկական կենտրոնն ապահովված է համապատասխան նեղ մասնագետներով։

- Որոշ կադրեր չկան, բայց հիմնականում համալրված է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular