ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Աննա Նշանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, որն իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։ Այս մասին տեղեկացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
 
Աննա Նշանյանը Թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) և այլն:
 
Երգչուհին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաև պարգևատրվել ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրով և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
 
1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը և արժանացել մի շարք ամերիկյան պարգևների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչման:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular