ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց չի զարգանում։

Պաշտոնական տվյալներին համաձայն, 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 9,4 տոկոս (23,5 մլրդ դոլար)։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ շուկայական գներով կազմել է 8168 դոլար։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 20,7 մլրդ դոլար (ինչը 46 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը), այդ թվում․ ներմուծում՝ 12,3 մլրդ դոլար (աճը՝ 40,2 տոկոս), արտահանում՝ 8,4 մլրդ դոլար (աճը՝ 55,3 տոկոս)։ Ռուսաստանի Դաշնության հետ ապրանքաշրջանառությունն աճել է 43,3 տոկոսով։ Այս ցուցանիշները, սակայն չեն արտացոլում երկրի տնտեսության իրական վիճակը։

Բարձր ցուցանիշները ոչ թե երկրի տնտեսական զարգացման, այլ վերաարտահանման գործառնությունների արդյունք են։ Այս գործառնությունները բերել են մոտ 8 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 34 տոկոս)։ Բացի այդ, միգրանտների հոսքի պատճառով մեկ/քառորդով աճել է ներքին առևտուրը, որը կազմում է 3 մլրդ դոլար (12,8 տոկոս)։ Միևնույն ժամանակ վերամշակման արդյունաբերության ու գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ-ում կազմում է ընդամենը 4,6 մլրդ դոլար (19,6 տոկոս)։ Եվս մոտ 1,3 մլրդ դոլար բերել է կապի և տեղեկատվության ոլորտը (5,5 տոկոս)։ Ընդհանուր առմամբ, դա կազմել է ՀՆԱ-ում վերաարտահանման մասնաբաժնի 70 տոկոսը։

Հայաստանում փաստացի դրական դինամիկա է արձանագրվում միայն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում, ինչպես նաև հանգստի և զվարճանքի ոլորտում, որտեղ աճը գերազանցել է 13,4 տոկոս, բայց դա չի վկայում մարդկանց եկամուտների և բարեկեցության աճի մասին:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, վարչապետի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել։ «Ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում։ Լուրջ խնդիրներ են առաջացել առողջապահության և սոցիալական համակարգում, հատկապես գյուղական շրջաններում։ Շինարարության ոլորտում ձեռնարկած պոպուլիստական միջոցները շուտով կհանգեցնեն հիփոթեքային ճգնաժամի և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկմանը»,- նշում է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը և հավելում, որ հարկավոր է համախմբել բնակչությունը, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում լքել են իրենց երկիրը։

«Կարևոր է արտասահմանում հայկական համայնքների մասնակցությունը Հայաստանի վերածննդի գործում։ Պետք է ստեղծել ձեռնարկատիրության գրավիչ պայմաններ և պետական ​​երաշխիքների համակարգ, վերսկսել Սփյուռքի նախարարության գործունեությունը։ Պետք է բարելավել կյանքը Հայրենիքում»,- արձանագրել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular