ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարն անդրադարձել է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը։  Ծագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի վերաբերյալ մոտեցումները։

«Հարավարևելյան Եվրոպայի ավելի լայն տարածաշրջանում իրավիճակը անկայուն է։ Ընդհանուր անկայունությունը անհանգստության հիմք է ստեղծում տարածաշրջանում նոր վայրիվերումների համար։ Մենք մի փոքր կընդլայնենք մեր ուշադրության կենտրոնը, կդիտարկենք զարգացումները Հարավային Կովկասում, քանի որ այնտեղ մոտ 10 ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական և արյունալի էջը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի մեկօրյա խոշոր հարձակումը ինքնավար Լեռնային Ղարաբաղի դեմ, որտեղ գերակշռում է հայկական տարրը, բավական էր Բաքու-Երևան ավելի քան երեք տասնամյակ տևող հակամարտությունը դրամատիկ ավարտին հասցնելու համար՝ առնվազն ժամանակավորապես:

Արցախի պաշտպանության բանակը, ինչպես կոչվում է Լեռնային Ղարաբաղի Զինված Ուժերը, հարկադրված է լուծարվել, իսկ հայկական ծագումով հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ բռնի տեղահանվում են։ 21-րդ դարի տեղահանման ամենաողբերգական պատմություններից մեկն է սա»,- նշել են հաղորդաշարի հեղինակները։Թեմայի շուրջ նրանք զրուցել են Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ։

«Սա ժամանակակից պատմության ամենաողբերգական դրվագներից մեկն է, երբ 100,000-ից 120,000 մարդ ենթարկվել է էթնիկ զտումների: Հազարավոր տարիներ շարունակ հայերը ապրել են այս տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այն եղել է մեր հայրենիքի մի մասը։ Եվ ընդամենը մի քանի օրում ամբողջ տարածաշրջանը զտվեց հայերից։ Հուսով եմ, որ ապագայում հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այս պահին միգուցե դա կարող է իրատեսական չթվալ, բայց արդարության վերականգնման հավատը մեր կյանքի շարժիչ ուժն է»,- ասել է դեսպան Մկրտչյանը:

Խոսելով սահմանների մասին, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դրական է վերաբերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ընթացող խաղաղ բանակցություններին, սակայն չի թաքցրել իր մտահոգությունը։«Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության և սահմանների ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում, որի հիմքում ուժի կիրառումն է՝ իր նպատակներին հասնելու համար»,- ասել է դիվանագետը։

Հաղորդաշարի հեղինակներն արձանագրել են, որ Բաքուն, ի թիվս այլ բաների, պահանջում է վերանայել Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի հանվի երկրի Անկախության Հռչակագրի մասին հիշատակումը, որը մեկնաբանում է, ինչպես ՀՀ դեսպանն է ասում, որպես իբրև իր /Բաքվի/ դեմ տարածքային պահանջների ակնարկ։ Նաև պահանջում է Երևանին ընդունել անվտանգության երաշխիք հանդիսացող ուժի տեղակայումը միջանցքում, որը կապահովի ադրբեջանցիների տեղափոխումը ադրբեջանական կողմից վերահսկվող Նախիջևանի ինքնավար հանրապետություն, տարածք, որը չունի Ադրբեջանի հետ ընդհանուր սահման և գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև: Հաղորդաշարի հեղինակների կարծիքով՝ մինչ երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիրը կարծես դեռ հեռու է ստորագրումից, Հայաստանը, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը։

«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, կարող եմ ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ԵՄ-ի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, և Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ այդ համագործակցությունը խորացնելու համար։ Եվրոպական կողմից կա փոխադարձ պատրաստակամություն, և մենք տեսնում ենք, որ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանը եվրոպական երկիր է։ Անշուշտ, իր արժեքներով, մարդու իրավունքների, խոսքի ազատության և բոլոր ժողովրդավարական հատկանիշներով Հայաստանն ավելի առաջ է, քան մեզ շրջապատող շատ երկրներ։ Ուստի երկրի համար եվրոպական հետագծի զարգացումն անխուսափելի է»,- հայտնել է դեսպան Մկրտչյանը։Հաղորդաշարի հեղինակների դիտարկմամբ՝ այնուամենայնիվ Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում սև ամպերը դեռ շարունակում են թանձրանալ, և ըստ վերլուծաբանների գնահատման՝ Ադրբեջանի բանակը, Հայաստանից շատ ավելի ուժեղ, դեռ մշակում է պատերազմի սցենարներ՝ դեպի Նախիջևան Ադրբեջանի անարգել մուտքն ապահովելու համար․ սցենար, որը կարող է հանգեցնել Հայաստանի մասնատմանն ու փախստականների զանգվածային նոր ալիքի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular