ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանամ դա»․ հնգյակի ծնողները վրդովված են

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Tert.am-ը գրում է․

Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ծնողները վրդովված են, քանի որ, նրանց համոզմամբ, փոքրիկներին լիարժեք բուժօգնություն չի տրվում: 

Tert.am-ի հետ զրույցում երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, նշեց, թե հիվանդանոցը նախապես պատրաստված չի եղել ընդունելու երեխաների ծնունդը՝ հաշվի առնելով դեպքի բացառիկությունը:

«Ցանկացած ծնողի համար մեծ հարված է երեխաների կորուստը, մենք չենք կարողանում մեր տեղը գտնել: Երեխաներին անհրաժեշտ են լուրջ մասնագետներ։ Ինչո՞ւ արտասահմանից չհրավիրեցին մասնագետների, և ծնված հենց առաջին վայրկյանից լուրջ հսկողություն չսահմանվեց. հնարավոր է, որ երեխաների կյանքը հնարավոր լիներ փրկել: Հիմա լսել ենք, որ նոր-նոր ուզում են դրսից մասնագետներ հրավիրեն. ի՞նչ է դա նշանակում, որ տեսնեն՝ երեխաների վիճակը վատանում է, նո՞ր կանչեն։ Ինչո՞ւ հենց սկզբից չեն դա արել, որ այսօրվա օրով իմ երկու երեխաները հիմա չկան»,-ասաց հայրը:  

Վարդան Կարապետյանը նշեց, թե չի ասում, որ բժիշկներն անտարբեր են երեխաների նկատմամբ. «Արվում է, ես չեմ ասում՝ իրենք անտեսում են, ուղղակի մեր մասնագետները այսքանից ավելին չեն կարողանում անել, չեն հասկանում, ուզում են անել, չեն կարողանում ուղղակի: Ինչպե՞ս է, որ Գերմանիայում ծնվել է 400 գրամանոց երեխա, հիմա 18 տարեկան է, իսկ ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանում դա: Պատճառ են բերում՝ գլխուղեղի արյան զեղում, ի՞նչ զեղում, երբ նորմալ սնվում էր, իրենց ասելով՝ դեպի լավն էր գնում, միանգամից արյան զեղում»։ 

Հնգյակի հայրը շարունակեց, թե իրեն չեն էլ տեղեկացնում, թե երեխաների վիճակն ինչպես է: 

«Իմ երկու երեխաների մահվան լուրը ես կայքերից եմ իմացել: Խոսքը իմ բժշկի մասին չէ՝ Դավիթ Լևոնիչի՝ Դավիթ Աբովյանի, ինքը միակ մարդ-բժիշկն է։ Երբ զանգել եմ, գիշերվա որ ժամին էլ լինի, ինքը իմ կողքը կանգնած է եղել, ինքը անձամբ ձեռքի համարը տվել է: Բայց հիմա բժիշկներից որ ուզում եմ լուր իմանամ, ասում եմ՝ ձեր հեռախոսի համարը տվեք, ինձ տալիս են քաղաքային հեռախոսահամար»,–ասաց նա՝ նշելով, որ այդ հեռախոսահամարներով դժվար է լինում տեղեկատվություն ստանալ։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular