ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը hուլիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումին Ուղղափառ եկեղեցու սոցիալական բաժնի պատասխանատու Չիպրիան քահանա Իոն Լոնիտային և ֆինանսական բաժնի պատասխանատու Ջորջ քահանա Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։ 

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:

Տաթև սրբազանն Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին՝ տեղեկացրել է, որ Ռումին եկեղեցու ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանն ու կարիքների գնահատման արդյունքում մշակել աջակցության ծրագրեր, որոնք կիրականացվեն Ռումին եկեղեցու հետ համատեղ։ 

Ամենայն Հայոց հայրապետը, ողջունելով հյուրերին, իր եղբայրական սերն ու շնորհակալությունն է փոխանցել Ռումին Ուղղափառ եկեղեցու Դանիել պատրիարքին և իր գնահատանքը հայտնել Ռումինիայի իշխանություններին Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող աջակցության համար։ Նորին Սրբությունը նկատել է, որ այս նախաձեռնությունը ևս մեկ վկայություն է հայ և ռումին ժողովուրդների ու Եկեղեցիների միջև ձևավորված դարավոր բարեկամության։ Այս առնչությամբ Հայոց հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունների հիմքում իր կարևոր դերակատարությունն ունի ռումինահայ համայնքը, ով իր ակտիվ մասնակցությունն է բերում Ռումինիայի կյանքի զարգացման գործընթացին։

Իր հերթին Չիպրիան քահանան, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխանցելով Ռումին Ուղղափառ եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույնները, ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի հետ համագործակցաբար ջանքեր կգործադրեն ի նպաստ հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացության բարելավման և առկա խնդիրների հաղթահարման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular