ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցի «սահմանին» ամենամոտ տան բնակիչները հեռացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանազատման հետևանքով Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Կիրանց գյուղի բնակիչների մի մասը սեփական տուն, տարածք կամ բիզնես է կորցրել, որոնք մնացել են սահմանային բարիկադի մյուս կողմում։ Դրա դիմաց պետությունը փոխհատուցում է նախատեսել, սակայն, պարզվում է, որ բնակիչներին հասանելի ձևաթղթում, որի տակ ստորագրում են, փոխհատուցման չափի մասին որևէ բառ չկա։ 

«Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «որոշումը գաղտնի է»։ Հիմա Կիրանցում և հարևան գյուղերում տարակուսանքի մեջ են։ Ոչ մեկ չի կարող հասկանալ այդ մարդկանց, առավել ևս՝ մեղադրել։ Ասեմ ձեզ, անգամ արդեն Կիրանցը լքողներ կան»,- MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց գյուղի բնակիչը։

Կիրանցում մարդիկ երկընտրանքի առջև են․ մնա՞լ սահման դարձած գյուղում, թե՞ այնուամենայնիվ հեռանալ ենթադրյալ վտանգից։ Սահմանային պատին ամենամոտ տան բնակիչներն արդեն հեռացել են։ 

«Հիմա այդ տանը շինարարներն են ապրում։ Դուք լինեք՝ կապրեի՞ք, երբ սահմանի պատը նաև քո տան «զաբոռն ա»։ Որ գոռում էինք, ասում էինք՝ «գյուղը կկորցնի կենսունակությունը», մեկն ասում էր՝ «մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վա՜յ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»»։ Հիմա էդ 50 մետր ասվածը երանելի թիվ ա։ Ու չենք ասում՝ «վա՜յ, ինչ լավ ա, մի քանի քայլ էն կողմ Ադրբեջանն ա», որովհետև էդ նույն ադրբեջանցիների հայտնվելու պատճառով գյուղը լքելու տրամադրություններ կան»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ կառավարության կողմից փոխհատուցման գումարը ստանալուց հետո կիրանցեցիներն այլևս չեն կարող պետությանն այս հարցով որևէ այլ պահանջ ներկայացնել։

«Այո՛, դա հստակ գրված է ձևաթղթում, բայց փոխհատուցման չափը նշված չէ։ Կոռուպցիան էլ ո՞նց ա լինում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular