3-ամյա երեխան ընկել է պատուհանից, մայրը նետվել է հետևից․ ինչ վիճակում են նրանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ դեպք է տեղի ունեցել երեկ Սևան քաղաքում:
MediaHub-ին հայտնի դարձավ, որ Սևանի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից 3 տարեկան երեխան անզգուշության հետևանքով երեկ ընկել է 2-րդ հարկի պատշգամբ, իսկ մայրն իրեն նետել է ետևից, որ երեխային փրկի:
Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են «Սևան» ԲԿ, ապա՝ Երևան: Երեխայի մայրը, մեր տեղեկություններով, լուրջ վնասվածքներ չունի: