ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր 12 սուրբ մարգարեների հիշատակության օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Նրանց անվանում են նաև փոքր մարգարեներ՝ ի տարբերություն Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել մեծ մարգարեների: Մարգարեներն այն անձերն էին, որոնց միջոցով Աստված խոսում էր Իր ժողովրդի հետ և հայտնում Իր կամքը: Նրանք Աստծո խոսնակներն էին երկրի վրա, ովքեր խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգների մասին` ետ պահելով նրանց մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից: Մարգարեները հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այսպես է ասում Աստված» և այլն: Մարգարեները հաճախ ապացուցելու համար Աստծուց ընտրված լինելու իսկությունը Բարձյալի զորությամբ հրաշքներ էին գործում: Ամեն անգամ, երբ արտասանում ենք Հավատո հանգանակը, Սուրբ Հոգու մասին ասում ենք. «Ով խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանի միջոցով», մեկ անգամ ևս փաստելով, որ Աստված խոսել է մեզ հետ նաև մարգարեների միջոցով:

Մարգարեները կապող օղակն էին Աստված-մարդ հարաբերության մեջ: Նրանց նպատակն էր բյուրեղացնել և ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցումը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան և Նրա արքայության նկատմամբ հավատը: Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարություններն իրականացան Նոր Ուխտում` Հիսուս Քրիստոսով: 12 մարգարեներն ապրել ու գործել են տարբեր ժամանակներում: 

Ովսե: Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո Ն. Ք. 750 թ-ին: Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը 722-721 թթ.: Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ Ասորեստանը գնալով էլ ավելի էր հզորանում: Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում է Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումն ու հայտարարում վերնախավի անպատասխանատվության մասին: Ովսեի շուրթերով Աստված խոսում է Իր սիրո մասին: Իսկ այդ սերը պահանջում է, որ մեզանից վանենք ամեն մի անօրենություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից:

Ամովս: Ամենահին մարգարեն է, ում գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ` բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է 8-րդ դարի երկրորդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, հատկապես պաշտամունքի մասին, կարևորում աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները: Խիստ ձայնով դիմում է հարուստներին, հզորներին, դատավորներին ու քահանաներին:

Միքիա: Մորեստ գյուղից էր: Ապրել է Ն. Ք. 8-րդ դարում: Նա բոլորին նախազգուշացրել է Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանք էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության` կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու Աստծո կամքին հնազանդության: 

Հովել: Նրա ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Խոսել է «Տիրոջ օրվա» մասին` հորդորելով ժողովրդին դառնալ դեպի Աստված: Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղելու մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Ս. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:

Աբդիու: Ամենակարճ մարգարեական գիրքն է: Հավանաբար գրվել է Ն. Ք. 587թ.-ից հետո: Մարգարեն հայտնել է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը: Նա մեզ հաղորդել է այն վերաբերմունքի մասին, որ Եդոմի ժողովուրդը (Եսավի հետնորդները) ունեցել է Իսրայելի ժողովրդի  (Եսավի եղբայր Հակոբի հետնորդները) նկատմամբ:

Հովնան: Այս գրքում պատմվում է մի մարգարեի ձախորդությունների մասին, ով ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն: Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս հանել Հովնանին: Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմությունը:

Նավում: Նավում բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող: Գիրքը գրված է Ն. Ք. 663 թվականին, ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և Ն. Ք. 612 թ. բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակաշրջանում:

Ամբակում: Այս մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը: Գիրքը գրվել է հավանաբար Ն. Ք. 7-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբին:

Սոփոնիա: Այս մարգարեն քարոզել է Ն. Ք. 7-րդ դարի վերջին, նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանել է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:

Անգե: Գրքում հիշատակվում է Անգե մարգարեի անունը, ով քարոզել է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգնման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ Ն. Ք. 520 թվականին:

Զաքարիա: Անգե մարգարեի ժամանակակիցն է: Նրա գիրքը բաղկացած է երկու մասից. առաջին մասում պարունակում է 520-518 թթ. վերաբերող մարգարեություներ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ: 

Մաղաքիա: Գիրքը գրվել է Ն. Ք. 5-րդ դարի առաջին կեսին: Մաղաքիան, տեսնելով տիրող կացությունը, հորդորում է ժողովրդին և քահանաներին փոխել իրենց վարքը: Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular