ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռազմական գաղտնիք». ԱՄՆ-ը նախատեսում է մոտենալ ռուսական սահմանին Հայաստանում զորավարժությունների միջոցով 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հայ և ամերիկացի զինվորականների մասնակցությամբ տեղի են ունենում Eagle Partner 2024 զորավարժությունները։ Ինչո՞ւ են դրանք կազմակերպվել և ինչպե՞ս դա կարող է սպառնալ Ռուսաստանին, գրում է iz.ru-ն։

Պաշտոնապես հայտարարվել է, որ զորավարժությունները տեղի են ունենում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու նախապատրաստման նպատակով։ Միաժամանակ Հայաստանը հրաժարվել է անցկացնել այլ  զորավարժություններ, այդ թվում Ռուսաստանի մասնակցությամբ։

«Կարծում եմ, որ հարաբերություններն աներևակայելի կարևոր են Eagle Partner-ի նման վարժությունների համար: Մեր նպատակներն են աջակցել հայ մարտիկներին ՆԱՏՕ-ի ապագա առաքելություններում, ինչպես նաև բարձրացնել մարտավարական փոխգործունակությունը»,- ասել է Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար Քևին Քենեդին:

Սակայն կան ենթադրություններ, որ հայ-ամերիկյան զորավարժությունների նպատակներն ուրիշ են։ Առաջին վարկածն այն է, որ զորավարժությունների պատրվակով ամերիկացիները ծրագրում են օրինական ճանապարհով մոտենալ Ռուսաստանի սահմաններին։ Դա անուղղակիորեն հաստատում է The Daily Telegraph-ի հրապարակումն առ այն, որ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում ամերիկյան զորքերի տեղափոխման նոր ուղիներ փնտրել։

«Պետք է գիտակցենք, որ խաղաղության մեջ ապրելը հավերժ չէ։ Ահա թե ինչու մենք ծրագրեր ունենք, ինչու ենք պատրաստվում Ռուսաստանի հետ հակամարտության»,- ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբերտ Բաուերը։

Նման հիպոթետիկ երթուղիներն արդեն ուրվագծվել են։ Առաջինն անցնում է Նիդեռլանդներով, Գերմանիայով և Լեհաստանով, երկրորդն Իտալիայով, Սլովենիայով, Խորվաթիայով և Հունգարիայով, երրորդը Հունաստանով, Բուլղարիայի և Ռումինիայի միջով, չորրորդը ներառում է Թուրքիան, որը սահմանակից է Հայաստանին։

Երկրորդ վարկածի համաձայն զորավարժությունների պատրվակով ԱՄՆ-ն և Եվրոպան կվերաձևեն հայկական զորքերը համաձայն ՆԱՏՕ-ի ստանդարտների տարածաշրջանում լարվածության աստիճանը հետագայում բարձրացնելու նպատակով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Երևանը զգալիորեն արագացրել է իր բանակի կարողությունների թարմացման և համալրման գործընթացը, հատկապես Ֆրանսիայի հետ նոր բազմամիլիարդանոց պայմանագրերի միջոցով։ Օրինակ 2024 թվականի հունիսին Հայաստանը ստորագրել է «Կեսար» ինքնագնաց հաուբիցների գնման պայմանագիր։ Մինչև տարեվերջ Երևան կուղարկվեն երեք GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ և փոքր հեռահարության «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի մի քանի միավոր։

Երրորդ վարկածով ենթադրում է, որ զորավարժությունները ԱՄՆ-ի հնարք են «ամուր բարեկամության» պատրվակով Հայաստանում կրկին հակառուսական տրամադրություններ հրահրելու փորձ կատարելու համար։

«Հայաստանում այդ բոլոր շարժումները վճարվում են, հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ և եվրոներ են ծախսվում աջակցության, ազգայնականության կործանարար արագացման վրա», - նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատող Ռուսլան Պանկրատովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular