ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը։ Նրա նշանակման պահին՝ 23-ի դեկտեմբերի 18-ին, արդեն բացասական կարծիք կար, իսկ այս 7-8 ամսում ՔԿՀ-ներում բավական անառողջ մթնոլորտ է ձեւավորվել:

Չի նվազել, նույնիսկ ավելացել է թմրամիջոցների ու արգելված իրերի մուտքը բանտեր։ Պատմում են, որ մոտ 20 օր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում պատիժ կրող անձանցից մեկի կյանքը հազիվ են փրկել գերդոզավորումից։ Դժգոհ են նաեւ Գրիգորյանի կադրային քաղաքականությունից, նրա գլխավոր հուշարարը ՔԿԾ-ի հնաբնակ, 10 տարուց ավելի կադրերի բաժնի պետ աշխատող Համբարձում Նավասարդյանն է։

Ըստ մեր աղբյուրների, ՔԿԾ այն աշխատակիցները, որոնք ինչ-որ կերպ փորձում են հակադրվել պետի վարած քաղաքականությանը, կա՛մ ազատվում են, կա՛մ ուղարկվում կադրերի ռեզերվ, ապա նրանց առաջարկվում է իրենց պաշտոնից ցածր պաշտոն, չհամաձայնելու դեպքում միանգամից հեռացվում են համակարգից։ ՔՊ-ում էլ են դժգոհ ՔԿԾ պետից:

Նրանց թվում է նաեւ ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նիստերից մեկի ժամանակ արդարադատության նախարարին նեղը գցեց՝ Գրիգորյանի նշանակման առիթով, հիշեցնելով, որ վերջինս Մարտի 1-ի ժամանակ առանցքային պաշտոնյա է եղել։ Թեեւ նրա դժգոհությունը կարող է շատ սուբյեկտիվ հիմքեր ունենալ: ՔՊ-ականներին կարծես հաջողվել է Փաշինյանին համոզել՝ ազատել Գրիգորյանին»:

 Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular