ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը առաջատարներից է. Երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային վարկանիշային աղյուսակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը 2024 թվականի հունիսին բարելավել է իր դիրքը բջջային ինտերնետի արագության վարկանիշում։ Այս մասին են վկայում Speedtest ինտերնետի արագության թեստավորման ծառայության տվյալները, գրում է sng.today-ը։

Ներկայումս այդ երկիրն աշխարհում զբաղեցնում է 75/108-րդ տեղը։ Տարվա ընթացքում նա բարձրացել է 6 կետով։ Շարժական ինտերնետի արագությունը հասնում է 30,63 Մբիթ/վրկ-ի։ Միաժամանակ Հարավային Կովկասի երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջին երկու տեղերը զիջելով Ադրբեջանին ու Վրաստանին։

Ավելի վաղ Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանը Եվրոպայից արտաքին ինտերնետ տրաֆիկ է ստանում Թուրքիայի և Վրաստանի տարածքներով։ Ընդ որում, ոչ մի հստակեցում չի եղել, թե արդյո՞ք ինտերնետ մալուխային երթուղին Թուրքիայից ուղիղ, թե՞ Վրաստանով է մտնում Հայաստան։ Այսօրվա դրությամբ Հայաստանում արտաքին ինտերնետ տրաֆիկի 80%-ը գալիս է Վրաստանից (դա ներառում է նաև Թուրքիայից, ԵՄ-ից և Ռուսաստանի Դաշնությունից տրաֆիկը)։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular